News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Արցախում գործող ավտոգազալցակայաններում սեղմված գազի 5 դրամ գնաճը հիմնավորված է: Այս մասին տեղեկանում ենք Արցախի հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովի ֆբ-յան էջից․

Հանձնաժողովը հիմնավորված է համարել ավտոգազալցակայանների կողմից իրացվող 1խ.մ սեղմված գազի 5 դրամ գնաճը՝ շուկայում գերիշխող դիրք ունեցող «Արցախգազ» ՓԲ ընկերության ներկայացրած 10 դրամ գնաճի փոխարեն

«Սեղմված գազ» ապրանքային շուկայում գերիշխող դիրք ունեցող «Արցախգազ» ՓԲ ընկերությունը 2021 թվականի հունվարի 8-ին դիմել է հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով) ընկերությանը պատկանող ավտոգազալցակայանների կողմից իրացվող 1խ.մ սեղմված գազի գինը 10 դրամ թանկացնելու նպատակով՝ պայմանավորված ԱՄՆ դոլարի փոխարժեքի նկատմամբ ՀՀ դրամի արժեզրկմամբ:

Հանձնաժողովի 2020 թվականի հունիսի 30-ի N 31-Ն որոշման համաձայն, ավտոգազալցակայանների կողմից ձեռքբերվող բնական գազի սակագինը հաշվարկվում է հիմք ընդունելով յուրաքանչյուր հաշվետու ամսվան նախորդող ամսվա 25-ին Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից հրապարակված մեկ ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի փոխարժեքի մեծությունը: Հետևաբար, ՀՀ դրամի արժեզրկումն ուղղակիորեն ազդում է ավտոգազալցակայանների կողմից ձեռքբերվող բնական գազի սակագնի վրա:

2020 թվականի ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքի և 2021 թվականի հունվար ամսվա համար սահմանված ԱՄՆ դոլարի փոխարժեքի տարբերությունը կազմել է 36.04 դրամ:

Իրականացված վերլուծության արդյունքում, Հանձնաժողովը հիմնավորված է համարել նշված տնտեսական պայմանների փոփոխության արդյունքում 1խ.մ. սեղմված գազի 5 դրամ գնաճը: Արդյունքում ընկերությունը հիմք ընդունելով Հանձնաժողովի կողմից իրականացրած վերլուծությունը 2021թվականի հունվարի 20-ին 1խ.մ սեղմված գազի իրացման գինը բարձրացրել է 5 դրամով՝ նախկին 230 դրամի փոխարեն կազմելով 235 դրամ:

Տպել
Ամենաշատ