News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ կառավարությունը պատրաստ է հրավիրել «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների խորհրդարանական խմբակցություններին` քննարկելու երկրում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին հուշագիր ստորագրելու հարցը: Այս մասին հունվարի 20-ին Ազգային ժողովի նիստում ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:

Փոխվարչապետի խոսքով՝ իրենք կարող են գործնական քայլեր ձեռնարկել, եւ նախնական փուլում քննարկել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հուշագրի ստորագրումը:

«Մենք նաեւ հրավիրում ենք «Բարգավաճ Հայաստանի» մեր գործընկերներին քննարկելու նույն հուշագրի ստորագրումը, եւ որ այս քաղաքական հարցը վերջապես որոշ հստակություն ստանա, քանի որ այսօր առաջին անգամ ընդդիմության դիրքորոշումն այդքան հստակ արտահայտվեց»,- նշեց Ավինյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ