News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Սյունիքի մարզի ոչ մի միլիմետր չի հանձնվել Ադրբեջանին: Այս մասին ԱԺ նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստանի» պատգամավոր Արտյոմ Ծառուկյանի հարցին:

Վարչապետը վրդովմունք հայտնեց. «Մեր հասցեին մեղադրանքները հաճախ հակասում են միմյանց: Մի դեպքում մեզ մեղադրում են տարածքները հանձնելու, մյուս դեպքում՝ տարածքները չհանձնելու մեջ, հայտարարելով, որ մենք դա անում ենք ինչ-որ իրադարձություններից խուսափելու համար: Որոշումները, որոնք կայացվել են, նպատակ ունեն կանխելու նոր ռազմական լարվածությունն ու Սյունիքի անվտանգության ապահովումը: Սյունիքի մարզի ոչ մի միլիմետր չի հանձնվել Ադրբեջանին, քանի որ Սյունիքի ներկայիս տարածքը ֆիքսվել է 2010 թվականին ընդունված վարչատարածքային բաժանման մասին օրենքով, որին կողմ է քվեարկել «Բարգավաճ Հայաստանը»»:

Նա հավելեց, այդ օրենքով արձանագրվել է, որ, oրինակ, Ադրբեջանը գտնվում է Շուռնուխ համայնքի վարչական սահմանից դուրս:   

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ