News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Քամալա Հարիսը երդվել է որպես ԱՄՆ փոխնախագահ: Նա դարձել է առաջին կինը եւ առաջին աֆրոամերիկացին ԱՄՆ փոխնախագահի պաշտոնում:

Նա արտասանել է երդման ավանդական տեքստը՝ ձախ ձեռքը դնելով Աստվածաշնչի վրա, որն նրա առջեւ պահում էր ամուսինը՝ Դուգլաս Էմհոֆը: «Ընդունեք իմ շնորհավորանքները, տիկին փոխնախագահ»,- ասել է նրա առջեւ կանգնած եւ երդումն ընդունած Սոնյա Սոտոմեյորը:

Հետաքրքիր է, որ երդմնակալության մի շարք բարձրաստիճան հյուրեր, այդ թվում՝ Քամալա Հարիսը, այսօր նախընտրել էին մանուշակագույն հագուստ կրել: Այս գույնը ԱՄՆ-ում ավանդաբար դիտվում է որպես երկկուսակցականության խորհրդանիշ` կապույտի եւ կարմիրի համադրություն` Դեմոկրատական եւ Հանրապետական կուսակցությունների խորհրդանիշներ, նշում է BBC-ն:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ