News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից դուրս ներկայումս կա շուրջ 28-30 հազար բնակիչ: Այս մասին հունվարի 20-ին Ազգային ժողովի նիստում ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:

Նրանց առնչությամբ, ըստ փոխվարչապետի, աջակցություն ցուցաբերելու համապատասխան ծրագրերն արդեն իրականացվել են:

Խոսելով ռազմական գործողությունների ընթացքում լուրջ վնասվածքներ ստացած անձանց մասին, ովքեր ներկայումս պրոթեզավորման կարիք ունեն, Ավինյանն ընդգծեց, որ նրանց թիվը չի գերազանցում 150-ը:

«Օգտվելով ընձեռված պահից` ուզում եմ հատկապես ընդգծել, որ նման ծանր վնասվածքներ ստացած զինծառայողներին կմատուցվեն առկա ստանդարտներին համապատասխան պրոթեզավորման լավագույն ծառայությունները: Կապահովվի նաեւ այս պրոթեզների սպասարկումը»,- խոստացավ փոխվարչապետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ