News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


Մենք հնարավորություն չենք ունեցել դադարեցնել պատերազմը պակաս տարածքային կորուստներով: Այդ մասին այսօր` հունվարի 20-ին ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով  ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի դիտարկմանը, թե հնարավոր էր ավելի վաղ եւ ավելի պակաս կորուստներով դադարեցնել պատերազմը:

Վարչապետի խոսքով՝ այդպիսի խոսակցությունները միֆ են: Հիշեցնենք, որ ավելի վաղ եւ պակաս կորուստներով պատերազմը դադարեցնելու մասին խոսել է նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Մենք ձեռնարկել ենք մի շարք քայլեր, որպեսզի դադարեցնենք պատերազմը հնարավորինս արագ: Հոկտեմբերի 12-ին Մոսկվայում ստորագրվել է հրադադարի եւ բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով շարունակելու մասին համաձայնագիր, սակայն դրա պայմանները խախտվել էին: Երեք անգամ մենք փորձել ենք հրադադարի պայմանավորվածություն ձեռքբերել, սակայն, ապարդյուն»,-ընգծել է Փաշինյանը:

Ընդ որում՝ նա հավելել է, որ բանակցությունների ընթացքում չի քննարկվել որեւէ տարբերակ, ըստ որի՝ Ադրբեջանից փախստականները չպետք է վերադառնային Շուշի:

«Ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել առ այն, որ նախքան ազատագրումը Շուշիի բնակչության 90 եւ ավելի տոկոսը կազմել են ադրբեջանցիները: Այսինքն՝  դուք ուզում եք ասել, որ 90 եւ ավելի տոկոս ադրբեջանցի բնակչություն ունեցող Շուշի քաղաքը հայկակա՞ն էր իր այդ կարգավիճակով: Եւ մեկ էլ ասում եք, որ հայտարարել ես, որ Արցախը Հայաստան է, եթե դուք համարում եք, որ Արցախը Հայաստան չէ եւ դա ձեր դիրքորոշումն է, ուրեմն ձեւակերպեք այդ դիրքորոշումը եւ պաշտոնապես արձանագրեք»,- ասաց Փաշինյանը:

Այդուհանդերձ, նա խոստովանել է, որ պատասխանատու է ստեղծված իրավիճակի համար:

«Ես առ այսօր պատասխանատվություն եմ կրում տեղի ունեցողի համար: Քանի որ ամեն ինչ չի ավարտվել նոյեմբերի 9-ին: Այդ բոլոր գործընթացների հետեւանքները շարունակվում են առ այսօր: Ինձ համար ամենահեշտ գործը հրաժարական տալն էր, սակայն դա կլիներ անպատասխանատու: Ես եւ իմ քաղաքական թիմը պատասխանատվություն ենք կրում մեր բոլոր քայլերի համար»,-ընդգծել է վարչապետը:

Այդուհանդերձ, Փաշինյանը բաց չի թողել հնարավորությունը պատգամավորներին առաջարկելու ստուգել իշխանությունների լեգիտիմությունն արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու միջոցով:

Այդուհանդերձ, Փաշինյանը պնդել է, որ, թեպետ պատասխանատու է, սակայն բնավ մեղավոր չէ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
Ամենաշատ