News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հինգշաբթի առավոտյան պղինձը թանկանում է դոլարի փոխարժեքի թուլացմանը զուգահեռ, ներդրողները ուշադրություն են դարձրել նաեւ ասիական բորսաներում աճի վրա, վկայում են սակարկությունների տվյալները, փոխանցում է «Փրայմը»:

Comex բորսայում պղնձի մարտյան ֆյուչերսների արժեքն աճել է 0,47 տոկոսով՝ ֆունտի դիմաց (մոտ 0,45 կգ) հասնելով մինչեւ 3,6627 դոլարի:

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) չորեքշաբթի կայացած սակարկությունների արդյունքներով մեկ տոննա պղնձի արժեքը՝ եռամսյա մատակարարումներով աճել էր 1,14 տոկոսով, մինչեւ 8044,5 դոլար, ալյումինի՝ 0,84 տոկոսով, մինչեւ 1980,5 դոլար, ցինկի՝ 1,56 տոկոսով, մինչեւ 2728 դոլար:

Պղնձի գների աճը պայմանավորված է Ասիայի բորսաներում վերելքով, հատկապես չինական բորսաներում. Չինաստանը աշխարհում պղնձի ամենախոշոր սպառողն է: Չինաստանի ֆոնդային շուկաներն աճում են 1,4-1,7 տոկոսով:

Պղնձի՝ որպես ռիսկային ակտիվի, գնանշումների աճին նպաստում է նաեւ համաշխարհային շուկաներում ընդհանուր լավատեսությունը, որն առաջացել է ԱՄՆ տնտեսության հետագա խթանման սպասումներով, որն աշխարհում խոշորագույններից մեկն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ