News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Նախ, միանգամից ասեմ՝ «Հ2»-ը չի փակվել, այլ թեթևագույն ձեռքերով ու խտրական որոշմամբ զրկվել է վերգետնյա եթերային հեռարձակման հնարավորությունից։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հ2» հեռուստաընկերության մեկնաբան հաղորդավար Գայանե Փայտյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Մենք շարունակում ենք մեր աշխատանքը եթերում ցանցային օպերատորների կամ մալուխային ցանցերի միջոցով, ինչպիսիք են՝ Ucom-ը, Rostelekom-ը, Beeline-ը, Viva MTS-ը և մյուս բոլոր մալուխային ցանցերը։ Հիմա՝ ինչո՞ւ այսպես եղավ.

1. Մենք երբեք չենք զբաղվել մուտիլյովկեքով, շանտաժով, մարդկանց վարկաբեկելով

2. Մեզ երբեք չեն ծեծել, մեր մեքենաները երբեք չեն այրել մարդկանց սևացնելու, հետո դրա դիմաց կլորիկ գումար վերցնելու համար (ջհանդամ թե ընենց ծեծ լիներ, որ կոպեկները գրպանում ծռվեին)

3. Մենք երբեք երկու կոպեկ բողազներս տանելու համար քֆուր ու անեծք չենք կերել

4. Բոլորս պատասխանատու պրոֆեսիոնալներ ենք և հաջողությամբ սովորել ենք առաջատար բուհ-երում, ունենք բարձրագույն կրթության դիպլոմներ

5. Մենք երբեք չենք հերքել մեր հաղորդած ինֆորմացիան, որովհետև սկզբունքորեն զերծ ենք մնացել էժան ու չճշտված սենսացիայով հեռուստադիտողին սթրեսների ենթարկելուց

6. Մենք երբեք չենք ստել

7. Մենք կարողացել ենք հավատարիմ լինել գործընկերության սկզբունքին ու հարգել ենք մեր գործընկերներին

8. Երբեք չենք դավաճանել, այդ թվում՝ հեռուստադիտողին

9. Երբեք ԱԲԻԺՆԻԿ չենք եղել

Այսպիսով, ,,չհամապատասխանեցինք,, պահանջներին։

Հ.Գ. Բայց դու ինչ ախմախ ու փոքրիկ քինախնդիր դուրս էկար... Վաղ թե ուշ, հ2֊ը նորից կլինի հանրապետական եթերում, բայց ու՞ր կլինես դու այդ ժամանակ... Ու կլինե՞ս արդյոք»:

Նախ, միանգամից ասեմ՝ հ2֊ը չի փակվել, այլ թեթևագույն ձեռքերով ու խտրական որոշմամբ զրկվել է վերգետնյա եթերային հեռարձակման...

Опубликовано Gayane Paytyan Eduard Mihranyan Среда, 20 января 2021 г.
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ամենաշատ