News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորներ Շաքե Իսայանը, Իվետա Տոնոյանը, Արտեմ Ծառուկյանը եւ ես այցելել ենք Սյունիքի մարզ: Այս մասին հունվարի 21-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Նրա խոսքով՝ իրենք մարզ են ուղեւորվել կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հրահանգով: Մելքումյանը հիշեցրեց, որ իրենք Սյունիք են գնացել անցյալ շաբաթվա վերջին եւ վերադարձել են այս շաբաթվա սկզբին: «Մենք եղել ենք մարզի բոլոր քաղաքներում, այցելել ենք Որոտան եւ Շուռնուխ գյուղեր, որոնք կանգնել են լրջագույն խնդիրների առաջ: Մենք այդ մարդկանց սոցիալական օգնություն էինք տարել»,- ասաց խորհրդարանականը՝ պարզաբանելով իրենց այցի նպատակը:

Պատգամավորը հավաստիացրեց, որ ԲՀԿ-ն միշտ ուշադիր կլինի Սյունիքի բնակիչների խնդիրների հանդեպ: Ավելին, նրա գնահատմամբ, այսօրվա դրությամբ Սյունիքը սպառնալիքի տակ է, եւ այդ սպառնալիքի զգալի մասը բխում է հարեւան Ադրբեջանից: «Շուռնուխի ուղղությամբ ադրբեջանցի զինվորականները տեղակայված են տեղի բնակիչների տներից ընդամենը 5 մետր հեռավորությամբ: Գյուղի մի մասն ընդհանրապես անցել է ադրբեջանցիներին: GPS միջոցով սահմանագծումը հանգեցրել է լրջագույն խնդիրների եւ ռիսկերի: Այդուհանդերձ, դրանք պետք է ինչ-որ կերպ հաղթահարել»,- ամփոփեց պատգամավորը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ