News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Առողջապահության նորանշանակ նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր՝ հունվարի 21-ին, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում չցանկացավ անդրադառնալ հարցին, թե ինչպե՞ս է իրեն զգում որպես Կառավարության անդամ, երբ գործադիրի ղեկավարը նախօրեին ԱԺ ամբիոնից սպասարկում էր Ադրբեջանի շահը եւ ասում, որ Շուշին 90%- ից ավելի ադրբեջանական բնակչությամբ քաղաք է եղել եւ հիմա մենք ասում ենք, որ Շուշին հայկական քաղաք է։

Լրագրողի ճշտող հարցին՝ Շուշին իր համար ադրբեջանական քաղա՞ք է, թե ոչ, նախարարն ասաց․«Ես եղել եմ հայկական Շուշի քաղաքում, եւ շատ ջերմ, հուզական, լավ հիշողություններ ունեմ»։

Մեկ այլ հարցի, թե ինչո՞ւ է վարչապետը շեշտում ադրբեջանական համայնքների թեզը, որ Շուշին ադրբեջանական քաղաք է եղել, նախարարն ասաց, թե չի կարող ասել։

Հիշեցնենք՝ նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե հակամարտությունից եւ ազատագրումից առաջ Շուշին ունեցել է 90 եւ ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն։ 

«Այսինքն՝ դուք ուզում եք ասել, որ 90 եւ ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն ունեցող Շուշի քաղաքը հայկակա՞ն է իր այդ կարգավիճակով»,- ասել էր վարչապետը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքուն գերիների և պատանդների հարցը օգտագործում է քաղաքական նպատակներով. փաստաբան
Պաշտոնական տվյալներով՝ գերության մեջ է մնում 23 քաղաքացի...
Հայաստանի քաղհասարակության համատեղ զեկույցը ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին Ադրբեջանի 5-րդ դիտարկմանն ընդառաջ
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն...
Անհայտ կորած եւ գերեվարված 11 զինծառայողների ընտանիքները եւս 2 ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 28-ի նիստում որոշում կայացրեց, որով…
Լեմկինի ինստիտուտը մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանի վարչախումբը կարող է հաշվեհարդար տեսնել հայ գերիների հետ
Հաշվի առնելով այդ անձանց նկատմամբ մարդու իրավունքների լրջագույն խախտումների բարձր ռիսկայնությունը…
ՄԱԿ-ի հարկադիր և ակամա անհետացածների հարցերով աշխատանքային խմբին են ներկայացվել ութ հայ զինվորականների գործեր
Բոլոր գործերը ներկայացվել են տուժողների ընտանիքների հետ համագործակցաբար։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի կողմից ստեղծված հիշյալ աշխատանքային...
Ադրբեջանցիների կողմից հայերի գլխատումը նրանց ընտանիքի անդամներին հոգեկան տառապանք պատճառելու համատարած մեթոդ է. Զեկույց
Բացի այդ՝ զեկույցում անդրադարձ կա Ադրբեջանում բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հանցագործներին ուղղված գովասանքին...
Ամենաշատ