News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Երեկ Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ հոկտեմբերի 18-ին եղել է հնարավորություն, որ պատերազմը դադարեցվի եւ Շուշին մնա հայկական. Դրան վարչապետը պատասխանել է եւ ասել է, որ թե պատերազմի օրերին տարբեր քննարկումների ժամանակ, թե դրան նախորդած բանակցային գործընթացի ողջ ընթացքում չի եղել մի ժամանակ, որ չքննարկվի փախստականների հետ վերադառնալու հարցը. նաեւ շեշտել է, որ մինչեւ Շուշիի ազատագրումը Շուշիում բնակչության 90 տոկոսն ադրբեջանցիներ են եղել եւ հռետորական հարց է հնչեցրել, թե ձեզ համար 90 տոկոսով ադրբեջանցիներով բնակեցված Շուշին հայկակա՞ն Շուշի է: Այս մասին, այսօր՝ հունվարի 21-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը:

«Հիմա եթե դրանիից ինչ-որ մեկը բխեցնում է, որ վարչապետը պնդում է արել, թե Շուշին հայկական չէ, ուրեմն էդ մարդը կամ հայոց  լեզվի հետ հասկանալու խնդիր ունի, կամ առհասարակ տրամաբանելու խնդիր ունի:

Վարչապետը, ըստ էության հարց է տվել՝ ասելով, որ եթե Շուշի քաղաքում 90 տոկոս ադչրբեջանական բնակչություն է, դուք դա համարում եք հայկական Շուշի, թե ոչ: Թող էս հարցին ամեն մեկն իր պատասխանը տա ու իր հետեւություններ անի»,-հավելեց նա:

Հիշեցնենք՝ նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե հակամարտությունից եւ ազատագրումից առաջ Շուշին ունեցել է 90 եւ ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն։  «Այսինքն՝ դուք ուզում եք ասել, որ 90 եւ ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն ունեցող Շուշի քաղաքը հայկակա՞ն է իր այդ կարգավիճակով»,- ասել էր վարչապետը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դժվար է միջազգային կառույցներին համոզել գերիների հարցով ճնշել Ադրբեջանին, երբ դրան չի աջակցում ՀՀ-ն. Սիրանուշ Սահակյան
Իհարկե, այս առումով իրավապաշտպաններն իրենց գործունեությունն իրականացնում են՝ համագործակցում են Եվրոպական միության, ԱՄՆ-ի իրավասու…
«Ցորի» զորամասի զոհված զինվորների ծնողները պահանջում են Ջալալ Հարությունյանի գործը Երևանում քննել
Բաքուն գերիների և պատանդների հարցը օգտագործում է քաղաքական նպատակներով. փաստաբան
Պաշտոնական տվյալներով՝ գերության մեջ է մնում 23 քաղաքացի...
Հայաստանի քաղհասարակության համատեղ զեկույցը ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին Ադրբեջանի 5-րդ դիտարկմանն ընդառաջ
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն...
Անհայտ կորած եւ գերեվարված 11 զինծառայողների ընտանիքները եւս 2 ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 28-ի նիստում որոշում կայացրեց, որով…
Լեմկինի ինստիտուտը մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանի վարչախումբը կարող է հաշվեհարդար տեսնել հայ գերիների հետ
Հաշվի առնելով այդ անձանց նկատմամբ մարդու իրավունքների լրջագույն խախտումների բարձր ռիսկայնությունը…
Ամենաշատ