News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Բոլիվիայում գիտնականները գտել են մինչինկյան ժամանակաշրջանի 45 արտեֆակտներ, որոնց թվում եղել է եզակի ոսկե գլուխ: Բոլիվիայի արեւմուտքում Տիուանակո քաղաքակրթությանը պատկանող Կալասասայա տաճարում պեղումների ժամանակ գիտնականները հայտնաբերել են 45 առարկաներ: Դրանց թվում եղել են խեցե անոթներ եւ քանդակներ, քարե դանակներ, շշեր, կենդանիների մնացորդներ, փոխանցում է Planet- today-ը: 

Հնագետների հատուկ ուշադրությունը գրավել է գլխի քանդակը: Այն ամբողջությամբ պատրաստված է ոսկուց, իսկ շրթունքներն ու աչքերը դրվագազարդված են կապույտ անհայտ քարով: Գիտնականների ենթադրությամբ՝ գլուխը պատկանում է աստվածության: Սակայն նրանց առայժմ չի հաջողվել այն որոշել:

Գիտնականների կարծիքով՝ արտեֆակտներն օգտագործվել են ծիսական արարողությունների ժամանակ Տիուանակո քաղաքակրթության հայտնվելու սկզբնական շրջանում: Գտածոների մանրակրկիտ անալիզից հետո մասնագետները որոշել են դրանց տարիքը, որը կազմում է 1500 տարուց ոչ պակաս: Բայց, հնարավոր է, դրանք վերաբերում են նաեւ մ.թ. IV դարին, քանի որ Կալասասայա տաճարը կառուցվել է մ.թ. 375-ից մինչեւ 750 թվականներն ընկած ժամանակահատվածում:

Տիուանակոն հզոր կայսրություն էր, որն Անդերի տարածաշրջանում գերիշխել է մինչեւ XV դարում այնտեղ ինկերի գալը: Բոլոր ոլորտներում նրա ազդեցությունը տարածվել է հյուսիսում Էկվադորի սահմաններից մինչեւ Չիլիի կենտրոն եւ Արգենտինայի հյուսիս-արեւմուտք:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ