News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Լիբանանը եւս երկու շաբաթով երկարաձգել է համազգային կարանտինը, որպեսզի կանգնեցնի կորոնավիրուսի դեպքերի աննախադեպ աճը, հայտնում է AFP-ն:

Խիստ սահմանափակումները ներառում են շուրջօրյա պարետային ժամ եւ սահմանափակում են մթերքների գնումները՝ թույլ տալով միայն առաքում: «Ամբողջական մեկուսացումը երկարացվել է մինչեւ փետրվարի 8-ի առավոտյան ժամը 5-ը»,- ասվում է Պաշտպանության գերագույն խորհրդի հայտարարության մեջ:

Սկզբնապես, ամբողջական մեկուսացումը պետք է տեւեր հունվարի 14-25-ը: Բայց վարակների ամենօրյա մակարդակը մնում է բացառապես բարձր, եւ Covid-19-ի զոհերի թիվն աճում է:

Առողջապահության նախարարությունը հայտնել է, որ վերջին օրվա ընթացքում 64 մարդ է մահացել:

Լիբանանի գլխավոր պետական հիվանդանոցի տնօրեն Ֆիրաս Աբիադի խոսքով՝ երկիրը հասել է «առողջապահության համակարգի սահմանափակ լրացուցիչ հնարավորություններով անվերահսկելի համավարակի» փուլին:

Իշխանությունները կոչ են արել հիվանդանոցներին ավելացնել կորոնավիրուսով հիվանդների համար մահճակալների քանակը: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վերակենդանացման բաժանմունքները գրեթե լիքն են, ամբողջ երկրում դրանց զբաղվածությունը կազմում է 31 տոկոս, Բեյրութում՝ ավելի քան 97 տոկոս:

Ընդհանուր առմամբ, Լիբանանում 2020 թվականի փետրվարից գրանցվել է կորոնավիրուսի 264 647 դեպք եւ 2084 մահվան դեպք:

Լիբանանն ակնկալում է առաջին պատվաստանյութերը ստանալ հաջորդ ամիս: Համաշխարհային բանկը հինգշաբթի օրը տեղեկացրել է, որ 34 միլիոն դոլար է հատկացրել Լիբանանում ավելի քան 2 միլիոն մարդու պատվաստելու համար:

Այս պատվաստանյութերը մինչեւ փետրվարի սկիզբը կմատակարարվեն:

Առողջապահության խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Ասեմ Արաջին նշել է, որ Լիբանանը հույս ունի ընդհանուր առմամբ 6 միլիոն պատվաստանյութ ստանալ:

Լիբանանը հայտնել է, որ Pfizer-ի հետ պայմանագիր է կնքել՝ փետրվարից ավելի քան 2 միլիոն պատվաստանյութ ներմուծելու մասին, ի լրումն Covax ծրագրի շրջանակներում 2,7 միլիոնի։ Ծրագիրը ստեղծվել է Covid-19-ի դեմ պատվաստանյութերի հավասար հասանելիությունն ամբողջ աշխարհում ապահովելու համար:

Իշխանություններն ու մասնավոր հատվածը աշխատում են եւս 2 միլիոն դոզա ստանալու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ