News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսի՝ Հնդկաստանում բնակվող քեռին մտադիր է COVID-19-ի դեմ պատվաստվելուն պես այցելել Միացյալ Նահանգներ, որպեսզի շնորհավորի իր զարմուհուն պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

Հինգշաբթի օրը այս մասին հայտնել է Գոպալան Բալաչանդրանը, որը փոխնախագահի պաշտոնում առաջին կին, առաջին աֆրոամերիկացի եւ ասիական ծագումով առաջին ամերիկացի Քամալա Հարիսի քեռին է:

Քաղցկեղի հետազոտման ոլորտում մասնագիտացած բնիկ հնդկաստանցու եւ յամայկացու դուստր Հարիսի քաղաքական հաջողությունը հնդիկների շրջանում մեծ ուրախություն է առաջացրել:

Գոպալան Բալաչանդրանը ապրում է Դելիում: Նրա մասնագիտությունը պաշտպանական ոլորտում հետազոտություններն են: Նրա խոսքով՝ ինքը ուրախ էր լսել, որ իր ելույթներում Հարիսը բազմիցս հիշատակում էր մորը:

«Նա (Քամալա Հարիսը) լավ հռետոր է: Զարմանալի ոչինչ չկա, որ նա իր ելույթներում հիշատակում է մորը: Ես շատ ուրախ էի դրա համար»,- ասել է Բալաչանդրանը Reuters-ի գործընկեր ANI գործակալությանը տված հարցազրույցում:

Հարիսի ծնողները ծանոթացել են Կալիֆոռնիայում, որտեղ երկուսն էլ սովորում էին անցյալ դարի վաթսունականներին:

«Նամաստե, տիկին փոխնախագահ»,- այսպիսին է հնդկական Deccan Herald թերթի վերնագրերից մեկը: Times of India-ի հրապարակումներից մեկում ասվում է, որ Հարիսը պատմական հաղթանակ է տարել սեքսիզմի եւ ռասիզմի դեմ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ