News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Հայաստանի ներքաղաքական լարվածության որոշակի ֆոն ապահովելը բանակցային գործընթացում Հայաստանի դիրքերի վրա ազդում է նեգատիվ կերպով։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարապետ Մխչյանն՝ անդրադառնալով հարցին, թե ինքը ե՞ւս կարծում է, որ ընդդիմության քայլերը խանգարում են գերիների վերադարձին, ինչպես նախօրեին նման տեսակետ հայտնեց վարչապետ Փաշինյանը։

«Նման զգայուն թեման, որը  հանդիսանում է բանակցային սեղանի վրա մեզ համար շատ կարեւոր անկյունաքարային հարց՝  ներքաղաքական շահարկումների թեմա դարձնելը չի  նպաստում Հայաստանի դիրքերի ամրությանը»,– ասաց նա։

Իշխող ուժի պատգամավորը վստահեցնում է՝ ռազմագերիների հարցը շարունակում է մնալ իշխանությունների օրակարգի գլխավոր հարցը։

«Կառավարությունը շատ ինտենսիվ աշխատում է այդ հարցին լուծում տալու համար»,- ասաց նա։

Նախօրեին վարչապետը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, թե  նախկինում երբեք այս ծավալով գերիների վերադարձ չի եղել։ Հրապարակումներ կան, որ  1994թ․-ի հրադադարից հետո, օրինակ՝ 1996-ին 109 գերի է վերադարձել հայրենիք։

«Չեմ բացառում, որ նման բան եղել է, այնպես որ զերծ կմնամ ինչ-որ մեկնաբանություն անելուց, հնարավոր է, որ 1996թ․-ին, այո, միանգամից 109 ռազմագերի է վերադարձել»,- ասաց Մխչյանը։

Նրա դիտարկմամբ՝ վարչապետի այդ հայտարարության համատեքստն այն  էր, որ  մինչեւ 2020թ․-ի սեպտեմբերի 27-ի պատերազմը գերիներ եւս ունեցել ենք Ադրբեջանում, բայց  այդ թեման երբեք ներքաղաքական շահարկման առիթ չի դարձել։

«Հասկանում եմ, որ այսօր, ցավոք, ադրբեջանական կողմում բավականին մեծ թվով գերու կարգավիճակով հայրենակիցներ ունենք, բայց այդ զգայուն հարցը քաղաքական շահարկումների առարկա  դարձնելը ճիշտ չէ եւ  չի նպաստում հայկական կողմին բանակցային սեղանին ամուր բանակցություններ իրականացնելուն»,– ասաց նա։

Վարչապետը ԱԺ ամբիոնից երեկ հարց բարձրաձայնեց, թե «ուզում եք ասել, որ մինչ հակամարտությունն ու ազատագրումը 90 տոկոս եւ ավելի բնակչություն ունեցող Շուշին հայկակա՞ն էր»։ Հարցին, թե իր այդ կարգավիճակով Շուշին հայկակա՞ն, թե՞ ադրբեջանական քաղաք էր, Կարապետ Մխչյանը պատասխանեց․

«Մինչեւ հակամարտության սկսելը թե՛ Հայաստանի Հանրապետությունը ներկայիս իր տարածքով, թե՛ Ադրբեջանի Հանրապետությունը ներկայիս իր տարածքով, թե՛ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզն իր տարածքով հանդիսացել են Խորհրդային Միության մաս եւ Շուշի քաղաքում գերազանցապես բնակվել են ադրբեջանցիներ»։

Անդրադառնալով ընդդիմության՝ վարչապետի հրաժարականի պահանջին, եւ այդ քայլին Փաշինյանի չգնալուն, Կարապետ Մխչյանն ասաց, որ վարչապետը քաղաքական ուժերին հրավիրել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ քննարկումների։ Եթե այդ հարցում կոնսենսուս չլինի, ապա այդ պարագայում ըստ Մխչյանի՝ չեն լինի նաեւ արտահերթ ընտրություններ։

Պատգամավորը կողմ է արտահերթ ընտրություններին, որովհետեւ  վերջին իրադարձություններից հետո ըստ նրա՝  դա Հայաստանին անհրաժեշտ է։ Նրա դիտարկմամբ՝ դա վիրահատական գործողություն կլինի, որից պետությունը դուրս կգա առողջացած եւ ուժեղացած։ Ընտրություններ լինելու դեպքում պատգամավորը  իշխանության հնարավորությունները բարձր է գնահատում՝ ենթադրելով, խորհրդարանում  մեծամասնություն կապահովեն։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիան 2020-ի Ադրբեջանի ագրեսիան անվանել է «հնարավորություն» խաղաղության և կայունության համար
Նրա խոսքով, կողմերը պայմանավորվել են խորացնել Թուրքիայի հաջող համագործակցությունը Ադրբեջանի և...
Երևանի և Բաքվի միջև միմյանց դեմ միջազգային դատական ​​հայցերը հետ կանչելու համաձայնություն չկա. Միրզոյան
Քննարկվում են տարբեր տարբերակներ...
Դպրոցներ կային՝ մեզ ագրեսիվ դիմավորեցին, մի տեղ ասացին՝ կարող ա դուք մուսուլման եք. զոհվածի հայր
Մենք 7 հոգանոց տարբեր խմբեր էինք կազմել, որպեսզի այցելենք դպրոցներ, սակայն…
Այս պահի դրությամբ 23 մարդ դեռեւս պահվում է անազատության մեջ Բաքվում. Արարատ Միրզոյան
2023 թվականի հենց առաջին օրից մենք արդեն ունենինք շատ կոնկրետ իրավիճակ՝...
«Փաշինյանը 2018–ին խոստացել էր վերադարձնել տարածքները».Ալիև
«Բայց, ցավոք, 2019-ին Հայաստանի նոր ղեկավարությունը բացարձակապես անընդունելի առաջարկներ արեց»․․․
Զոհված զինծառայողների ընտանիքները փոխնակ մոր ծառայությունից կարող են օգտվել նաև 2-րդ անգամ, եթե ընտանիքում կա 2 զոհված
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 14-ի նիստում ընդլայնեց զոհված...
Ամենաշատ