News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Քննարկելով Շուշիի մասին Նիկոլի լկտի հայտարարությունը՝ բոլորս մոռացանք երեկվա մեկ այլ նույնքան լկտի ու ոչ պակաս կարեւոր հայտարարության մասին: Այս մասին իր Telegram-ալիքում գրել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:

Պատասխանելով պատերազմում մարդկային զոհերի մասին հարցին` Տիգրան Ավինյանը անտեսեց վիրավորների թվի մասին հարցը, հրաժարվեց նշել անհետ կորածների թիվը եւ բերանից թռցրեց, որ «զոհերի թիվը չի գերազանցի 4000-ը»: Այս մոտեցումը ծայրաստիճան հատկանշական է՝ Ավինյանի համար հանուն հայրենիքի զոհված հերոսները միայն «զոհվածների թիվ» են, եւ նա արդեն որոշել է, որ այդ «թիվը» չի գերազանցի 4000-ը (նրա խոսքերի ճշմարտացիությունը թողնենք Ավինյանի խղճին. մենք գիտենք, որ մահացածներն ու անհետ կորածները շատ ավելին են):

Տոտալիտար քարոզչության լավագույն ավանդույթներով Ավինյանը կանխամտածված ապամարդկայնացնում է հնչեցված հարցը՝ ամեն ինչ իջեցնելով Վիճակագրության վարչության տվյալների մակարդակի՝ տնտեսական անկման կամ գների աճի անիմաստ թվեր, կաթնատվության բարձրացում կամ արտադրության տեմպերի իջեցում: Նրա համար կարեւոր է չոր թվեր բարձրաձայնելը՝ լռելով, որ նրանք 4000 մարդ են, 4000 պայծառ տղաներ, 4000 օջախներ՝ ընկղմված սգի մեջ: Ավինյանի 4000-ը չունեն անուններ եւ ազգանուններ, չունեն ծնողներ, որոնց առջեւ պետք է խոնարհվել, որ հայրենիքին տվել են իրենց ամենաթանկին, չունեն որբ երեխաներ, ովքեր ավելի քան երբեւէ խնամքի եւ ուշադրության կարիք ունեն:

Թշնամու փաստաբան եւ հանցակից դարձածը, իր աթոռին կառչած սրիկան, գերիների հարցով զբաղվելու եւ Ազգային ժողովի ամբիոնը հարցի վրա համաշխարհային հանրության ուշադրությունը գրավելու փոխարեն, դատարկաբանում է՝ ի պատասխան ընդդիմախոսների. «Ինչո՞ւ նախկինում գերիների մասին չէիք խոսում: Բաքվի բանտերում ամեն օր խոշտանգումների ենթարկվող 115 տղաները ողբերգություն չէ, այլ սպառնալիք է նրա իշխանության համար: 5000 զոհերը նրա մեղքը չէ, այլ հաղթաթուղթ է նրա հակառակորդների ձեռքում: Զոհերի ապահումանիտարացումը, ներկայիս իշխող վերնախավի մեղքի քննարկումը որպես քաղաքական պայքար ներկայացնելը Նիկոլի ավազակախմբի ձեռքում մնացած միակ գործիքն է: Հենց դրա համար նրանք սկսեցին փնտրել նրանց, ում հարմար կլիներ մեղավոր նշանակել՝ գերիների հարցում դա Ռուսաստանն է, ինչի մասին երեկ բացահայտ հայտարարվեց Նիկոլի բազմակի օգտագործման եւս մեկ ուսապարկ Հովհաննես Իգիթյանը, զոհվածների, վիրավորների, անհայտ կորածների հարցում` ընդդիմությունը, վաճառված Արցախի հարցում՝ նախկին իշխանությունները: Բոլորն են մեղավոր, բացի Նիկոլից: Բոլորը մեղավոր են, բացի իր իշխանական սպասարկուներից: Մեղավոր են նրանք, ովքեր վշտանում են, տառապում են, ովքեր մահացել են, որոնց չճանաչված մարմինները սառնարաններում էին, նրանք, ում աճյունները դեռ չեն ճանաչվել, նա, ով հուսահատությունից հարվածել էր ՊՆ-ի դարպասին: Բայց ամենից շատ, ըստ նիկոլական ավազակախմբի, մեղավոր են նրանք, ովքեր հիշում են: Նրանք, ովքեր չեն մոռանում: Նրանք, ովքեր նրանց պատասխանատվության են կանչելու, եւ նրանք, ովքեր ուշադիր հետեւելու են, որ նրանց պատիժը առավելագույնս խիստ լինի:

Հ.Գ. Մինչ Ավինյանը փորձում էր թաքցնել անետ կորածների թիվը, ՌԴ ՊՆ-ն հայտարարեց, որ Արցախում «թեժ գծով» անհետ կորածների որոնման 2320 դիմում է գրանցվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ