News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Եթե երկարեց Նիկոլ Փաշինյանի հեռացումը, ես կարծում եմ, որ  կվերադառնամ քաղաքականություն։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի խորհրդի անդամ, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը՝ պատասխանելով հարցին, թե ո՞ր դեպքում կվերադառնա քաղաքականություն։ Անդրադառնալով երեկ՝խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի սկանդալային ելույթներին, Վահե Հակոբյանը նկատեց, որ այն պոպուլիզմի վառ դրսևորում էր։

«Վարչապետի աթոռը զբաղեցրած անձի թիմում շատ լավ հասկանում են, որ եթե Փաշինյանին հաջողվի անվտանգության երաշխիքներ ստանալ, դա իրենց չի վերաբերելու։ Վաղը կամ մյուս օրը նվազագույնը իրենց նկատմամբ քրեական հետապնդումներ են սկսվելու, և դրանք լինելու են իրական քրեական գործեր, ոչ թե իրենց կարած գործերի պես շինծու, որ դեռ դատարան չհասած, փլվում են։ Այլևս ոչ ոք չի կարող Փաշինյանի թիմի համար անվտանգության երաշխիքներ տալ։ Դա է պատճառը, որ այսօր նրանք փափուկ բարձ են դնում Նիկոլի գլխի տակ, ասում են՝ ամեն ինչ նորմալ է, մենք ամեն ինչ կանենք, ներդրումներ կբերենք և այլն, արդյունքում ինքն էլ է իրեն ներշնչում, թե ամեն ինչ լավ է։ Հիմա Նիկոլն այլ իրականությունում է ապրում և եթե գլուխը զրահապատ մեքենայից դուրս հանի և հասկանա, թե ինչ է երկրում կատարվում, միգուցե վերադառնա իրականություն»,– ասաց նա։

Հարցին՝ եթե Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացվեն, իշխանությունը շանս ունի՞  վերարտադրվելու, Վահե Հակոբյանն արձագանքեց.

«Եթե կեղծիքների չգնան, չի հաջողվի, իսկ իրենք անպայման գնալու են այդ ճանապարհով, փորձելու են վարչական ռեսուրսն օգտագործել և մտնել խորհրդարան։ Իսկ այդ պարագայում, եթե նրանց չհաջողվի խորհրդարանում մեծամասնություն կազմել, հակառակ ուժերը կփորձեն կոալիցիա ձևավորել  և երկրում տեղի կունենա «դենիկոլիզացիա»։ 

Վահե Հակոբյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ՝ NEWS.am–ի տեսանյութում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ