News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Twitter-ը արգելափակել է Վաշինգտոնում ՉԺՀ դեսպանության հաշիվը այն թվիթից հետո, որտեղ ասվում էր, որ Սինցզյանում գտնվող ույղուր կանայք ազատ են արձակվել եւ այլեւս «երեխաներ պատրաստելու մեքենաներ» չեն:

Twitter-ը հայտարարել է, որ հունվարի 7-ի այս թվիթը խախտում է դեհումանիզացման իր քաղաքականությունը: Համաձայն այս քաղաքականության՝ «արգելվում է մարդկանց մի խմբի դեհումանիզացիան՝ նրանց դավանանքի, կաստայի, տարիքի, հաշմանդամության, լուրջ հիվանդության, ազգային ծագման, ռասայի կամ էթնիկ պատկանելության հիման վրա»:

Հունվարի 8-ից դեսպանատան հաշվում ոչ մի թվիթ չկա: Հաշվի արգելափակումը հանելու համար դեսպանատունը պետք է ջնջի թվիթը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ