News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Բաքուն խոցված Մի-24 ուղղաթիռի գործով իրավական օգնության խնդրանքով միջնորդություն է ուղարկել Մոսկվային, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից:

«Ներկա պահին այս քրեական գործով իրականացվում են ինտենսիվ քննչական-օպերատիվ միջոցառումներ: Միջնորդագրի արդյունքներից հետո կապահովվի նշված քրեական գործի վերաբերյալ օրինական որոշման ընդունումը»,- ասել են մամուլի ծառայությունից:

Նոյեմբերի 9-ին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ Ադրբեջանի զինված ուժերը Հայաստանի օդային տարածքում, մարտական գործողությունների գոտուց դուրս Մի-24 են խոցել: Դրա հետեւանքով անձնակազմի երկու անդամ զոհվել էր, եւս մեկը տարհանվել էր միջին ծանրության վնասվածքներով: Բաքուն խոստովանել էր, որ «պատահաբար» հարվածել է ռուսական ուղղաթիռին, ներողություն էր խնդրել ու Ռուսաստանին փոխհատուցում վճարելու պատրաստակամություն հայտնել: Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել «ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք» հոդվածով:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ