News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Google-ը հայտարարել է, որ իր որոնման համակարգը Ավստրալիայում կարգելափակի, եթե կառավարությունը սկսի նոր կոդի մշակումը, որը իրեն եւ Facebook Inc.-ին կստիպի մեդիաընկերություններին վճարել նրանց կոնտենտը օգտագործոլու համար, փոխանցում է Reuters-ը:

Google-ի սպառնալիքը կսրի պայքարն այնպիսի հրատարակիչների հետ, ինչպես News Corp-ը, որին ակնդետ հետեւում են ամբողջ աշխարհում: Որոնողական հսկան նախազգուշացրել է, որ 19 մլն ավստրալացի օգտատերեր կբախվեն որոնման որակի եւ YouTube-ի աշխատանքի վատթարացման հետ, եթե նոր կոդը գործի:

Ավստրալիան պատրաստվում է օրենքներ ընդունել, որոնք տեխնոլոգիական հսկաներին կստիպեն որոնման արդյունքներին կամ լրահոսին միացված կոնտենտի համար վճարումները համաձայնեցնել տեղական հրատարակիչների եւ հեռարձակող ընկերությունների հետ: Եթե չկարողանան գործարք կնքել, գինը կորոշի կառավարության նշանակած արբիտրը:

Google-ը կոդը չափից ավելի լայն է անվանել եւ ասել, որ առանց փոփոխությունների՝ որոնման անգամ սահմանափակ գործիք առաջարկելը չափազանց ռիսկային կլիներ: Ընկերությունը չի բացահայտում Ավստրալիայում վաճառքի մասին տվյալները, բայց որոնման գովազդը ամբողջ աշխարհում նրա եկամտի եւ շահույթի հիմնական աղբյուրն է:

ԱՄՆ կառավարությունն այս շաբաթ Ավստրալիային խնդրել էր հրաժարվել առաջարկվող օրենքներից, որոնք քաղաքական լայն աջակցություն ունեն, եւ առաջարկել էր դրա փոխարեն ընդունել կամավոր օրենք:

Ավստրալիան օրենքի ընդունման մասին հայտարարել էր անցյալ ամիս այն բանից հետո, երբ քննությունը ցույց էր տվել, որ Google-ն ու Facebook-ը մեդիաինդուստրիայում չճափազանց մեծ շուկայական իշխանություն ունեն, ինչը պոտենցիալ սպառնալիք է ներկայացնում լավ գործող ժողովրդավարությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ