News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հանրապետական սենատորները դեմոկրատներին խնդրել են մինչեւ փետրվարի կեսեր հետաձգել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի գործընթաց սկսելը, որ նրան ժամանակ տրվի պատրաստվելու խռովության հրահրման մեղադրանքներից պաշտպանվելուն, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:

Հինգշաբթի ցերեկը հայտնի էր դարձել, որ Ներկայացուցիչները պալատը կարող է արդեն ուրբաթ Սենատի հաստատմանը ներկայացնել անցյալ շաբաթ օրենսդիրների ձայների մեծամասնությամբ ընդունված նախկին նախագահի իմփիչմենթի հոդվածը:

Սենատում հանրապետական փոքրամասնության ղեկավար Միթչ Մաքքոնելը դեմոկրատներին խնդրել է մինչեւ հունվարի 28 հետաձգել իմփիչմենթի հոդվածի փոխանցումը եւ Թրամփին 2 շաբաթ տրամադրել պաշտպանությանը նախապատրաստվելու համար: Սենատի մեծամասնության ղեկավար, դեմոկրատ Չակ Շումերը այս պահին քննարկում է Մաքքոնելի առաջարկը, երեկ երեկոյան հայտնել էր նրա մամուլի քարտուղարը:

Դեմոկրատները Սենատը վերահսկում են նվազագույն առավելությամբ. չնայած Կոնգրեսի վերին պալատում երկու կուսակցությունների միջեւ տեղերը հավասար են բաժանված՝ 50-50, դեմոկրատները հարցերի քննարկման ժամանակ, որոնց համար պահանջվում է ձայների պարզ մեծամասնություն, կարող են հույս դնել փոխնախագահ Քամալա Հարիսի վճռորոշ ձայնի վրա: Ընդ որում՝ դեմոկրատները հանրապետականների հետ համագործակցելու կարիք ունեն Բայդենի կառավարության պաշտոններում թեկնածուների նշանակման եւ ծրագրերի մեծ մասի առաջմղման համար, որոնց իրականացումն առաջարկում է նոր վարչակազմը:

Թրամփն արդեն դարձել է ԱՄՆ պատմության մեջ միակ նախագահըւ, որին երկու անգամ իմփիչմենթ է ներկայացվել Ներկայացուցիչների պալատում, իսկ Սենատում նրա իմփիչմենթի առաջիկա դատավարությունը կդառնա իր տեսակի մեջ միակը, որը տեղի կունենա արդեն այն բանից հետո, երբ նախագահը լքել է իր պաշտոնը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ