News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում նախագահ Ջո Բայդենի թեկնածու Էնթոնի Բլինքենը Սենատի միջազգային հարաբերությկունների հարցերի կոմիտեում իր թեկնածության հաստատման լսումներից հետո ներկայացված հարցերի գրավոր պատասխաններում աջակցել է ԱՄՆ ֆինանսական օժանդակությանը Հայաստանի անվտանգության եւ Լեռնային Ղարաբաղում շարունակվող հումանիտար ճգնաժամի կարիքների բավարարման համար: Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:

«Մենք ողջունում ենք Բլինքենի նվիրվածությունը ԱՄՆ նորացված ղեկավարությանը, որը աջակցում է անվտանգության ոլորտում Հայաստանի կարիքներին եւ Արցախի պաշտպանությանը,- հայտարարել է ANCA-ի հիմնադիր տնօրեն Արամ Համբարյանը: - Ամիսներ շարունակ ԱՄՆ անխոհեմ անտարբերությունից եւ Ադրբեջանի անողոք ագրեսիայից հետո, մենք ակնկալում ենք Բայդեն-Հարիսի վարչակազմի կառուցողական եւ պատասխանատու ներգրավում ամերիկահայերի եւ մեր կոալիցիոն բազմաթիվ գործընկերների հատուկ մտահոգությունը հարուցող հարցերի ամբողջ սպեկտրում»:

Այդպիսի 4 պատասխաններում Բլինքենը աջակցություն է հայտնել «Հայաստանին անվտանգության ոլորտում եւ ժողովրդավարական կառավարման ամրապնդման ու տնտեսական աճի խթանման համար օգնության տրամադրմանը, ինչը երկու դեպքում էլ կնպաստի Հայաստանի անվտանգության եւ կայունության ամրապնդմանը»: «Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերջին բռնկման լույսի ներքո մեր վարչակազմը կվերանայի անվտանգության ոլորտում Ադրբեջանին մեր օգնությունը», ասել է նա՝ նշելով, որ «եթե հանգամանքները պահանջեն, Բայդեն-Հարիսի վարչակազմը պատրաստ կլինի Ազատության աջակցության մասին օրենքի 907 բաժնի համաձայն կասեցնել պահանջներից ազատելը»: Նա իր երեք պատասխաններում շեշտել «Կոնգրեսի եւ պաշտպանության նախարարի հետ աշխատելու իր հանձնառությունը՝ Հայաստանի եւ տարածաշրջանի անվտանգության ոլորտում կարիքների բավարարման համար օգնության համապատասխան մակարդակի որոշման շուրջ»:

Ի պատասխան կոմիտեի նախագահ Ռոբերտ Մենենդեսի հարցին ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացում ԱՄՆ մասնակցության վերսկսման մասին այն կերպ, որ առաջ մղվի «հայերի շահերն արտացոլող կայուն խաղաղությունը, այլ ոչ միայն Ալիեւի, Էրդողանի ու Պուտինի», Բլինքենը հայտարարել է, որ նոր խթան կհաղորդի Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական կարգավորման որոնման հարցում ԱՄՆ պարտավորությանը, որը պաշտպանում է Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը եւ օգնում է կանխել նոր պատերազմի առաջացումը: Սա ներառում է Մինսկի խմբի միջոցով մեր փոխգործակցության ակտիվացումը, որի համանախագահներից է Միացյալ Նահանգները, եւ լրացուցիչ դիվանագիտական աշխատանք երրորդ կողմերից հետագա ցանկացած միջամտության կանխարգելման համար»:

Ստորեւ ներկայացնում ենք Բլինքենի պատասխանները Մենենդեսի հարցերին:

«Ես խորապես մտահոգված եմ անցած աշնանը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վերսկսված ռազմական գործողություններով եւ Լեռնային Ղարաբաղում ու նրա շուրջ պահպանվող հումանիտար կարիքներով: Ես վճռականորեն աջակցում եմ Լեռնային Ղարաբաղում ականազերծման ջանքերին ԱՄՆ ֆինանսավորմանը: (Պետքարտուղարի պաշտոնում) հաստատվելու դեպքում ես աշխատելու եմ Կոնգրեսի հետ, ինչպես նաեւ USAID-ի, այնպիսի միջազգային կազմակերպությունների, ինչպես՝ ՄԱԿ-ի եւ մեր դաշնակիցների ու գործընկերների հետ՝ բավարարելու տարածաշրջանում  հումանիտար կարիքները»,- նշել է Բլինքենը:

«Ես աջակցում եմ Հայաստանին անվտանգության ոլորտում օգնության տրամադրմանը եւ օգնությանը ժողովրդավարական կառավարման ամրապնդման ու տնտեսական աճի խթանման համար, ե՛ւ մեկը, ե՛ւ մյուսը կօգնեն ամրապնդել Հայաստանի անվտանգությունն ու կայունությունը: Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերջին բռնկման լույսի ներքո մեր վարչակազմը կվերանայի անվտանգության ոլորտում Ադրբեջանին մեր օգնությունը: Հաստատվելու դեպքում ես Կոնգրեսի եւ պաշտպանության նախարարի հետ համագործակցության հույս ունեմ որոշելու համար օգնության համապատասխան մակարդակը Հայաստանի եւ տարածաշրջանի անվտանգության կարիքների բավարարման համար»:

«Նախագահն ասել է, որ Միացյալ Նահանգները պետք է ղեկավարի հակամարտության կայուն կարգավորման որոնման դիվանագիտական ջանքերը՝ միասին աշխատելով մեր եվրոպացի գործընկերների հետ, եւ պետք է հասնի միջազգային հումանիտար օգնության, որ տառապանքներին վերջ տա: Հաստատվելու դեպքում ես կակտիվացնեմ ԱՄՆ մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական կարգավորման որոնմանը, որը պաշտպանում է Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը եւ օգնում է կանխել պատերազմի վերսկսումը: Սա ներառում է Մինսկի խմբի միջոցով մեր փոխգործակցության ակտիվացում, որի համանախագահն է Միացյալ Նահանգները, եւ երրորդ կողմերից հետագա ցանկացած միջամտության կանխման լրացուցիչ դիվանագիտական աշխատանք»:

«Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերջին բռնկման լույսի ներքո Բայդեն-Հարիսի վարչակազմը կվերանայի անվտանգության ոլորտում Ադրբեջանին մեր օգնությունը: Եթե հանգամանքները պահանջեն, Բայդեն-Հարիսի վարչակազմը պատրաստ կլինի Ազատության աջակցության մասին օրենքի 907 բաժնի համաձայն կասեցնել պահանջներից ազատելը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ ԿԸՀ փոխնախագահն ու քարտուղարը դիտարկել են ԱՄՆ նախագահական նախնական ընտրությունները
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելես վարչական շրջանի ընտրական մարմնի հրավերով ՀՀ ԿԸՀ փոխնախագահ Նունե Հովհաննիսյանն ու ԿԸՀ քարտուղար Արմեն...
Կարևորում ենք կանանց ներգրավվածությունը հակամարտությունների կանխարգելման բոլոր մակարդակներում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպան
Կանանց միջազգային օրվա կապակցությամբ դեսպան Քվինը կլոր-սեղան քննարկման...
ԱՄՆ պետդեպարտամենտը մեկնաբանել է Սերգեյ Լավրովի հայտարարությունը Հայաստանի մասին
Պետդեպարտամենտը մեկնաբանել է Լավրովի հայտարարությունը...
«Փաստ». Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում
Նախատեսվում է, որ այս խումբը պետք է պատրաստի հարցազրույցների շարք, որտեղ, ըստ մեր աղբյուրի...
Վարչապետը 4 օրով 6 հոգանոց պատվիրակություն է գործուղում ԱՄՆ. Այն կգլխավորի էկոնոմիկայի փոխնախարարը
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի…
Լիլիթ Մակունցը սենատոր Ջեք Րիդի հետ քննարկել է ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների հետագա խորացմանն ուղղված հնարավոր քայլերը
Սենատորը վերահաստատել է, որ շարունակելու է Հայաստանին աջակցության...
Ամենաշատ