News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Վատիկանի բանկի նախկին ղեկավար Անջելո Կալոան դատապարտվել է մոտ 9 տարվա բանտարկության՝ փողերի լվացման եւ ծանրացուցիչ հանգամանքներում հափշտակության մեղադրանքներով, փոխանցում է CNN-ը:

81-ամյա Կալոան բանտարկության է դատապարտվել 8 տարի 11 ամիս ժամկետով, նա դարձել է Վատիկանի ամենաբարձրաստիճան պաշտոնյան, որ դատապարտվում է ֆինանսական հանցագործության պատճառով: Նրա փաստաբանը դատավճիռը բողոքարկելու է:

Կալոան բանկի (IOR) նախագահն է եղել 1999-2009 թվականներին: Նրան եւ բանկին խորհրդատվություն մատուցող երկու իրավաբանների ներկայացվել էին 2001-ից 2008 թվականներին IOR-ին պատկանող իտալական անշարժ գույքի վաճառքի ժամանակ միջոցների հափշտակման մեղադրանքներ:

Վատիկանի դատարանը մեղավոր է ճանաչել նաեւ 2 փաստաբանների: 97-ամյա Գաբրիելե Լյուցոն դատապարտվել է նույն ժամկետով ազատազրկման, ինչ եւ Կալոան: Լամբերտո Լյուցոն դատապարտվել է 5 տարվա ազատազրկման:

Վատիկանի մամուլի հաղորդագրության համաձայն՝ նրանք պետք է տուգանք վճարեն, նրանց արգելվելու է մշտական հիմունքով պետական պաշտոններ զբաղեցնել:

Երեքն էլ 2018 թվականին սկսված դատավարության ժամանակ հերքել են իրավախախտումների կատարումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ