News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի կառավարությունը հավանություն է տվել կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումները խստացնող օրինագծերին, որոնցով բռնկումը սկսվելու պահից ի վեր առաջին անգամ կանոնները խախտողներին կարող են սպառնալ տուգանքներ եւ բանտարկություն, փոխանցում է AFP-ն:

Տոկիոյում կայանալիք նախկինում հետաձգված Օլիմպիական խաղերից ընդամենը 6 ամիս առաջ մայրաքաղաքը եւ մյուս նահանգները արտակարգ իրադրության մեջ են՝ փորձելով ճնշել Covid-19-ի վարակման ռեկորդային ալիքը:

Բայց ի տարբերություն աշխարհի մյուս երկրներում խիստ արգելքներից՝ Ճապոնիայում հարկադիր կատարման միջոցառումներ չկան. մարդկանց կոչ են անում, այլ ոչ թե հրամայում տանը մնալ, եւ տուգանքներ չկան այն ձեռնարկությունների համար, որոնք անտեսում են ժամկետից շուտ փակելու հարցումները:

Նոր օրենքները իշխանություններին թույլ կտան մարդկանց պատժել եւ նույնիսկ բանտարկել մինչեւ 1 տարով, եթե դրական թեստի դեպքում հոսպիտալացվելուց հրաժարվեն:

Բարերն ու ռեստորանները կտուգանվեն մինչեւ 500 հազար իենով (4800 դոլար), եթե աշխատեն երեկոյան ժամերին:

Ակնկալվում է, որ խորհրդարանը օրինագծերը կընդունի հաջորդ շաբաթ, բայց ընդդիմությունը քննադատությունից հետո, որ դա քաղաքացիական ազատությունների դեմ ոտնձգություն է, պնդելու է հարկադիր հոսպիտալացման հոդվածում փոփոխություններ կատարել:

Չնայած վերջին ալիքին, Ճապոնիայում Covid-19-ի համեմատաբար փոքր բռնկում է, որի հետեւանքով մահացել է ընդհանուր մոտ 4700 մարդ:

Բժիշկները, սակայն, զգուշացնում են, որ հիվանդանոցները ծանրաբեռնված են առավել շատ տուժած նահանգներում՝ մասամբ այն պատճառով, որ մասնավոր հիվանդանոցները հրաժարվում են ընդունել կորոնավիրուսով պացիենտներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ