News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Գործարկվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ժամանակակից գործիքակազմով հագեցած նոր կայքը։

Կայքի այցելուները ՄԵԿ ՊԱՏՈՒՀԱՆԻ սկզբունքով հնարավորություն կունենան

տեղեկություն ստանալ Ծառայության գործունեության,

թափուր հաստիքների,

հայտարարված մրցույթների և դրանց արդյունքների,

կատարողական վարույթների,

վճարման եղանակների,

հարկադիր էլեկտրոնային աճուրդների մասին,

 օգտվել Ծառայությանը դիմելու առցանց հարթակից,

էլեկտրոնային հերթագրման, Telegram ծանուցման

համակարգերից,

ինտերակտիվ զանգի կոճակի միջոցով անմիջապես կապ

հաստատել քաղաքացիների սպասարկման գրասենյակի հետ։

Շուտով կգործի կայքի «Անձնական կաբինետ» թվային գործիքը, որի միջոցով կատարողական վարույթի կողմերը, համապատասխան նույնականացում անցնելուց հետո, հնարավորություն կունենան իրենց մասնակցությամբ կատարողական վարույթի շրջանակում ստանալ ամբողջական տեղեկատվություն, բեռնել և ներբեռնել անհրաժեշտ փաստաթղթեր, կատարել օրենքով թույլատրված այլ գործողություններ:

Մոնիթորինգի համակարգը ևս թվային նոր լուծում է` հետագայում առցանց հետևելու հարկադիր կատարողների և Ծառայության առանձին տարածքային ստորաբաժանումների գործունեությանը։

Կայքի մոբայլ տարբերակը վեբհավելվածի տեսքով հասանելի է նաև սմարթֆոնների համար։

Համալիր բարեփոխումների և կայքի հետագա արդիականացման համար նախատեսվում են գործառութային նոր գործիքների կիրառում, այդ թվում՝ էլեկտրոնային աճուրդի՝ նոր ձևաչափով կայքի գործարկում։

Տպել
Ամենաշատ