News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Նիկոլ Փաշինյանն այս երկու տարվա ընթացքում գոչում է նախկինների մասին, բայց պարոն Ջհանգիրյանի անցյալը, նրա օրոք անօրինությունների մասին լեգենդներ են հյուսում: Այս մասին այսօր՝ հունվարի 22-ին, ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հայկ Մամիջանյանը՝ խոսելով ԱԺ-ի կողմից ԲԴԽ անդամներ ընտրելու մասին:

«Բայց այստեղ խնդիրը Ջհանգիրյանը չէ, այլ այն, որ Կառավարությունը փոխանակ մեր տղերքին հետ բերի Ադրբեջանից, հրատապ կարգով կալանքով զբաղվող դատարանների մասին օրինագիծ է անցկացնում, արագ-արագ ԲԴԽ-ի նոր անդամի թեկնածություն է առաջարկում: Ես ուզում եմ՝ մեր բոլոր քաղաքացիները հասկանան, որ այս պահին Նիկոլի մտքին միայն համոզելն է, որ Շուշին հայկական քաղաք չէր, որ երկրի համար մեկ պրոբլեմը մերք ենք՝ ընդդիմադիրները: Որ այն հիմար օրինագծերը, ապաշնորհ  կառավարումը, այն փաստը, որ մեծ հավանականություն կա, որ փետրվար-մարտ ամիսներին ոչ թոշակ է կարողանալու տալ, ոչ էլ աշխատավարձ: Այդ բոլորը կարեւոր չի,  կարեւորն այն է, որ Հայկը հանկարծ կալանքից չխուսափի»,-ասաց նա:

Մամիջանյանը հայտարարեց, որ միակ քաղաքական ուժը, որ շահարկում է գերիների հարցը՝ «Իմ քայլն» է՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:

Անդրադառնալով արտահերթ ընտրություններին, նա ասաց. «Ինչպես եք պատկերացնում արտահերթ ընտրությունները, ասենք Շուռնուխի այն 11 տունը, որ հանձնվել է, Բաքվո՞ւմ են քվեարկելու այդ մարդիկ: Կամ այն պատգամավորները, որ ճողոպրելով մտնում են Ազգային ժողով, իրենք ո՞նց են քարոզարշավ անելու: Կամ ո՞նց եք պատկերացնում քաղաքական բանավեճը. Ես պետք է գամ, նստեմ իրենց որեւէ պատգամավորության թեկնածուի առջեւ, բաժակով ջուրը շփեմ վրան, ասեմ դավաճանի աջակից ես ու գնա՞մ: Դու չես կարող դավաճանի հետ նստել, ով  փորձում է օգտագործել բոլոր լծակները՝ պետական, քրեական, բիզնես, որպեսզի ճնշի ընդդիմադիրներին, էս մարդու հետ մենք ի՞նչ արտահերթ ընտրության ենք գնում»:

Նա հիշեցրեց, որ ՀՀԿ-ն արդեն հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանի կազմակերպած արտահերթ ընտրությունները կեղծ օրակարգ է, եւ այս պահին միակ իրական քաղաքական օրակարգը վերջինիս հրաժարականի պահանջը եւ ժամանակավոր Կառավարության ստեղծումն է:

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահը, խոսելով այն կարծիքի մասին, թե ընդդիմությունը կտրուկ քայլերի չի գնում, Նիկոլ Փաշինյանի հրաժարականն ամբողջովին օրակարգ բերելու համար նշեց, որ անգամ այն, որ Փաշինյանը հայտարարում է՝ արտահերթ ընտրությունների է գնալու, արդեն ձեռքբերում է:

Հիշեցնենք, որ քաղաքացիները բողոքի ակցիա են անում ԱԺ-ի դիմաց՝ ԲԴԽ անդամների ընտրության դեմ։ Նշենք, որ խորհրդարանն այսօր ընտրում է ԲԴԽ անդամների։ Քաղաքացիները նշում են, որ մեր երկրում կան ավելի առաջնային խնդիրներ, ինչպիսիք են գերիների վերադարձն ու զոհվածների մարմինները գտնելը։ Սակայն իշխանությունը շտապում է ընտրել իրեն հաճո ԲԴԽ անդամներ՝ անկախ դատավորին վերջնականապես ճնշելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայկ Հեքիմյանն ազատ է արձակվել
Դատավոր Տիգրան Սահակյանը բավարարեց մեր վերաքննիչ բողոքը, Հայկ Հեքիմյանն ազատ արձակվեց…
Սյունիքի դեպքերով հարուցված քրգործով միակ կալանավորված անձն ազատ կարձակվի. փաստաբան
Ազատությունից զրկվելով էլ պայքարեց մեր ապագայի համար, մելիքսեթյանների երեխաների ապագայի համար…
«Ամեն իրավաչափ չհամարողին պետք է իջնեմ ու պարզաբանե՞մ». Արթուր Դավթյանը՝ Սյունիքի դեպքերի վերաբերյալ քրգործի մասին
Քրեական գործով որոշակի ապացույցների հիման վրա որոշ անձանց նկատմամբ իրականացվել է քրեական հետապնդում...
Ոստիկանության «գործ տվողը» Ալեն Սիմոնյանի ընկեր Վահե Նարիբեկյանն է. Arminsider
Arminsider–ին հաջողվել է ճշտել, որ Վահե Նարիբեկյանը ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի մտերիմն է եւ հենց նրա հետ համագործակցությամբ է նշված գործողություններն իրականացրել...
2021 թվականի կոլեկգիայի նիստում հանկարծ սպիտակ համազգեստ չհագնեք, որովհետեւ ամոթ է. Գեղամ Մանուկյանը՝ դատախազներին
Այս հաստատության դեմ կանգնած գործ ունենք պարտված մարդկանց կոլեկտիվի հետ…
Դատախազություն և դատախազներ, դուք չեք կատարում Սահմանադրությամբ ձեզ վրա դրված պարտավորությունները. Արծվիկ Մինասյան
Երբ ապրիլի 22-ին Սյունիքի ժողովուրդը անհրաժեշտ իր գնահատականն էր տալիս երկրի ղեկավարին...
Ամենաշատ