News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ամերիկյան հունական ինստիտուտը (AHI) դատապարտել է ԱՄՆ Պետքարտուղարության որոշումը բավարարել Թուրքիայի խնդրանքը փոխըմբռնման հուշագրի ստորագրման մասին, որով սահմանափակում է մտցվում մինչեւ 1924 թվականը՝ Թուրքայան Հանրապետության կազմավորումը արտադրված մշակութային ապրանքների ներմուծման վրա:

«Ամոթալի է, որ Պետդեպարտամենտը Թրամփի լիազորությունների ավարտից 11 ժամ առաջ նույնիսկ մտածեց ընդունել Թուրքիայի կառավարության այդպիսի առաջարկը, առավել եւս համաձայնվեց նրա հետ՝ Սուրբ Սոֆիան մզկիթի վերածելու եւ երկրում կրոնական փոքրամասնությունների հետապնդումների լույսի ներքո: Այս համատեքստում հատկապես վիրավորական է եւ անհեթեթ ԱՄՆ կառավարության պաշտոնական հաղորդագրությունը, որում նշվում է Թուրքիայի «վաղեմի կրոնական, էթնիկական եւ մշակութային բազմազանության» համաձայնագրի մասին»,- ասել է AHI-ի նախագահ Նիկ Լարիգակիսը: «Մենք նախագահ Բայդենին կոչ ենք անում կասեցնել հուշագրի գործողությունը, ինչը նրա իրավազորության մեջ է»,- ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ