News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կրեմլը ողջունում է ՌՀՍ-3-ը երկարաձգելու համար ԱՄՆ-ի մոտ քաղաքական կամքի առկայությունը, բայց կարծում է, որ ամեն ինչ կախված է առաջարկի մանրամասներից, որոնք պետք է ուսումնասիրել, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ավելի վաղ Սպիտակ տունը հայտնել էր, որ Ռուսաստանին կառաջարկի 5-ամյա ժամկետով երկարաձգել ՌՀՍ-3-ը, որի ժամկետը լրանում է փետրվարի 5-ին:

«Ռուսաստանն, անկասկած, հանդես է գալիս ՌՀՍ-3-ը պահպանելու եւ այդ պայմանագիրը երկարաձգելու օգտին այն պայմանով, որ որոշակի ժամանակահատված ստանա համապատասխան բանակցությունների անցկացման, համապատասխան շփումների համար: Սա առաջին: Երկրորդ՝ մենք, անկասկած, կարող ենք միայն ողջունել այս փաստաթղթի երկարաձգման բուն քաղաքական կամքը, բայց ամեն ինչ կախված է այդ առաջարկի մանրամասներից, որն, իհարկե, ես առայժմ պատրաստ չեմ ոչ մի կերպ մեկնաբանել. այն դեռ պետք է ուսումնասիրել»,- լրագրողներին ասել է Պեսկովը:

2011 թվականին փետրվարի 5-ին ուժի մեջ մտած ռուս-ամերիկյան ՌՀՍ-3-ով նախատեսվում է երկու երկրների միջուկային զինանոցի այնպիսի կրճատում, որ ստորագրելուց 7 տարի հետո եւ հետագայում սպառազինության ընդհանուր քանակությունը չգերազանցի միջմայրցամաքային բալիստիկ, սուզանավերում եւ ծանր ռմբակոծիչներում բալիստիկ 700 հրթիռները, ինչպես նաեւ 1550 մարտագլխիկները եւ  տեղակայված կամ չտեղակայված 800 արձակման կայանքները: Այսօր սա միակ պայմանագիրն է սպառազինության սահմանափակման մասին, որ գործում է Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ:

Դոնալդ Թրամփի վարչակազմը կարծում էր, որ այն ընթացիկ տեսքով չի համապատասխանում Վաշինգտոնի շահերին: Սպիտակ տունը պնդում էր նոր պայմանագրի մշակում՝ Չինաստանի ներգրավմամբ կամ պայմանագրի երկարաձգում, բայց լրացուցիչ պայմաններով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ