News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Աթենքը հասկացրել է Անկարային, որ հունվարի 25-ին նախատեսված հանդիպումը «բանակցություններ չէ»: Այս մասին հայտարարել է Հունաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Ալեքսանդրոս Պապաիոաննուն, հաղորդում է Kathimerini-ն:

«Դրանք շփումներ են: Երկու կողմերի միջեւ որեւէ պարտավորություն չկա: Երրորդ կողմ չի մասնակցում: Նախնական շփումների բովանդակության հարցով ճեպազրույցներ չեն անցկացվում»,-ասել է նա՝ խոսելով 4-ամյա ընդմիջումից հետո Ստամբուլում կայանալիք բանակցությունների 61-րդ փուլի մասին:

Պապաիոաննուն նաեւ ասել է, որ բանակցությունները պարտադիր ուժ չունեն, եւ դրանց նպատակն այն է, որպեսզի ուսումնասիրվի «շփման կետերը» Էգեյան  ծովում եւ Արեւելյան Միջերկրական ծովում բացառիկ տնտեսական գոտու դելիմիտացիայի մասին հետագա հնարավոր բանակցություններ համար:  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ