News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Քանի դեռ ԱԺ-ում իշխանության ներկայացուցիչներն իրենց որակում են որպես կամք չունեցող անձինք եւ առաջնորդվում են բացառապես մեկ անձի կամքով, ես որեւէ հույս չունեմ, որ այդ մարդկանց որոշումների կայացման վրա մենք կարող ենք ազդել։ Այս մասին, այսօր՝ հունվարի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու ԲԴԽ անդամի ընտրության հարցի քննարկման ժամանակ չեն մասնակցում նիստին եւ իրենց մտահոգությունները բարձրաձայնում:

Նա հավելեց, որ այլ հարցերի քննարկմնը ԱԺ-ում մասնակցում են:

«Եթե իշխանության ներկայացուցիչները որոշել են, որ հասարակությունը պետք է քանդեն նաեւ բարոյական կապերով, հասարակության ներսում քարոզում են ատելություն, մարդկային ցածր որակներ, ապա դա նրանց բեռն է, եւ պատմությունը նրանց առջեւ դա բերելու է նաեւ չներելով։ Իսկ մեր պատասխաններում մենք բացառապես առաջնորդվում ենք առաքին մարդկանց վարքագծով եւ պարկեշտ քաղաքական գործչի վարքագծով։ Մենք այսպես փորձում ենք նաեւ օրինակ ծառայել մեր բոլոր գործընկերներին, այդ թվում՝ իշխանական։ Եթե նրանք որոշել են, որ առաջնահերթն ագրեսիան է, քաղաքական սխալ բառապաշար օգտագործելը, պատմական սխալ փաստեր օգտագործելը, եւ դրանով նպաստելը հասարակության մեջ կապերի թուլացմանը, ապա նորից եմ կրկնում՝ պատմության դատաստանի առջեւ նրանք կկանգնեն»,-ասաց նա:

Տարոն Սիմոնյանը նշեց, որ Ջհանգիրյանին ճանաչում է որպես շատ լավ մասնագետ. «Իրավական գիտության բնագավառում նա ունի ավանդ: Մենք թեկնածուի անձնական հատկանիշներին չենք անդրադարձել, որովհետեւ ասել ենք, որ մասնագիտական տեսանկյունից խնդիր չունենք: Բայց քաղաքական որոշումը քաղաքական որոշում է եւ չենք մասնակցում ԲԴԽ անդամի երկու թեկնածուների ընտրությանը»,-ասաց նա:

ԼՀԿ-ական պատգամավորը հիշեցրեց, որ նախորդ տարի ԲԴԽ թեկնածուների հետ կապված եղել է ներքին պայմանավորվածություն, որ  մի թեկնածու իշխանությունն առաջադրի, մեկ թեկնածու՝ ընդդիմությունը, սակայն հիմա իշխանությունները խախտեցին այդ պայմանավորվածությունը. «Այո, փորձել ենք առաջադրել, մերժել են»,-ասաց նա՝ չցանկանալով նշել, թե ում մասին է խոսքը եղել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ