News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


«Բարգավաճ Հայաստանը» չի մասնակցի Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրման հարցի վերաբերյալ քվեարկությանը: Այս մասին լրագրողներին հայտնեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:

Նա պարզաբանեց, որ պատճառն այն է, որ խախտվել է Հայաստանում քննարկվող հարցերի առաջնահերթությունը:

«Խմբակցությունում այդ թեմայով քննարկում է եղել, եւ որոշում է կայացվել»,-նշեց Աբովյանը:

Նշենք, որ հունվարի 22-ին ԱԺ արտահերթ նիստի օրակարգում է ԲԴԽ անդամների ընտրման հարցը: «Իմ քայլն» առաջադրել է երկու թեկնածուի՝ Գագիկ Ջհանգիրյանին եւ Դավիթ Խաչատուրյանին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ