News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Բարձրագույն դատական խորհուրդը կազմված է սուբյեկտների երկու կատեգորիաներից՝ դատավորներից, որոնք ընտրում են դատավորների ընդհանուր խորհուրդն ու որոնց տարբեր պահանջներ են առաջադրում, այդ թվում՝ տարիքային սահմանափակումներ, ինչպես նաեւ 10-ամյա աշխատանքային փորձ, եւ իրավաբան-գիտնականներ, որոնք ընտրում է խորհրդարանը: Նրանց այլ առաջադրանքներ են ներկայացվում: Այս մասին ԱԺ արտահերթ նիստում ասաց «Իմ քայլի» պատգամավոր, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ մեկնաբանելով ԲԴԽ անդամի պաշտոնում Գագիկ Ջհանգիրյանի առաջադրման իրավաչափությունը:

Նա նշեց, որ Գագիկ Ջհանգիրյանին ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրելու մտադրության մասին հայտարարությունից անմիջապես հետո հայկական սոցցանցերում եւ ԶԼՄ-ներում հրապարակումներ հայտնվեցին նման որոշման ոչ իրավաչափ լինելու մասին: Որպես հիմնական պատճառ նշվում էին ԲԴԽ անդամների նկատմամբ պահանջները, մասնավորապես, տարիքային ցենզը: Նշենք, որ Ջհանգիրյանը 65 տարեկան է: Բացի այդ, նա չունի դատական պրակտիկա, ըստ օրենքի՝ պահանջվում է առնվազն 10-ամյա ստաժ:    

Վարդանյանի խոսքով՝ գիտնականների համար օրենսդրությամբ նախատեսված չեն տարիքային սահմանափակումներ, իսկ իրավաբան-գիտնականների նկատմամբ պահանջները տարբերվում են դատավորների նկատմամբ պահանջներից:

Նա նաեւ նշեց, որ գործող սահմանափակումներում չկան դրույթներ, որոնք գիտնականներին արգելում են ԲԴԽ անդամների պաշտոններ զբաղեցնել:

Հնարավոր սահմանափակումների թվում նա նշեց հանցագործության համար դատվածությունը, անաշխատունակությունը, եթե թեկնածուի դեմ քրեական գործ է հարուցվել, իսկ ինչ վերաբերում է տարիքային ցենզին, ապա այն գիտնականների նկատմամբ չի կիրառվում:

«Ջհանգիրյանի նկատմամբ քրեական հետապնդում չկա, իսկ նրա նկատմամբ առկա դատական որոշումը չեղարկվել է: Տվյալ ոլորտում բոլոր հայտարարություններն ավելի շուտ մանիպուլյացիա են, քան իրական սահմանափակումներ նրա առաջադրման ու ընտրման համար»,-ասաց Վարդանյանը: 

Նշենք, որ հունվարի 22-ին ԱԺ արտահերթ նիստի օրակարգում է ԲԴԽ անդամների ընտրման հարցը: «Իմ քայլն» առաջադրել է երկու թեկնածուի՝ Գագիկ Ջհանգիրյանին եւ Դավիթ Խաչատուրյանին:

Ընդ որում, արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերը դեմ են նրանց նշանակմանը: Նրանք նշում ենք, որ տվյալ նշանակմամբ իշխող ուժը մտադիր է դատական համակարգը հսկողության տակ առնել:  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ