News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Հայ ազգի մեջ թշնամիներ կարգել, պիտակավորել նախկին ներկա, անցյալ, ապագա, ապառնի եւ այլն, սրանք քաղաքական մեքենայություններ են՝ առանձին քաղաքական շահեր առաջ տանելու համար: Այս մասին, այսօր՝ հունվարի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք ԲԴԽ անդամի թեկնածու, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանին համարում է նախկին իշխանություն:

«Մենք գործում ենք բացառապես ապագային միտված գործողություններով, ներուժի հայտնաբերմամբ եւ օգտագործմամբ: Եթե այդ ներուժը լավն է, ապա օգտվում ենք դրանից: Մեքն փորձելու ենք բոլոր ուժերինն երգրավենք ազգային խնդիրների լուծման մեջ»,-ասաց նա:

Հարցին, թե Գագիկ Ջհանգիրյանի տարիքի հետ կապված խնդիր ինքը տեսնո՞ւմ է որպես ԲԴԽ անդամ, Տարոն Սիմոնյանն ասաց, որ այստեղ մասնագետների կարծիքները կիսվում են. «Իմ հետ շփված մասնագետների շրջանում այն կարծիքն է գերակայում, որ սահմանափակումները վերաբերում են հենց դատավորներին վերաբերող առանձին հոդվածներին եւ գիտնականներին վերաբերող առանձին հոդվածներին: Մասնագետների մեծ մասը գտնում է, որ այդ սահմանափակումը լայն չպետք է մեկնաբանել, պետք է մեկնաբանել ավելի նեղ: Դա նշանակում է, որ տարիքային սահմանափակումը վերաբերում է բացառապես դատավոր թեկնածուներին, այլ ոչ գիտնական թեկնածուներին»: Նա հավելեց, որ այստեղ այդուհանդերձ, օրենքի հստակեցման կարիք կա:

Ինչ վերաբերում է նրան, որ ԲԴԽ անդամի թեկնածու է նաեւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի եղբայր Դավիթ Խաչատուրյանը, Տարոն Սիմոնյանն ասաց, որ այստեղ շահերի բախում չկա, դա կարող է լինել որոշումների կայացման ժամանակ. «Միայն փաստը, որ բարեկամներ են, դա դեռ բավարար չէ, որ պնդում արվի, որ դատավորը ապօրինի որոշումներ է կայացնելու»:

Հարցին, թե արդյոք Գագիկ Ջհանգիրյանի հետ հանդիպմանը հարցրել են, թե երեք հարկանի առանձնատունը ինչպես է գնել՝ լինելով պետական պաշտոնյա, Տարոն ՍԻմոնյանը պատասխանեց. «Բոլոր  հետաքրքրող հարցերը տվել ենք, որոշ պատասխաններ բավարարել են, որոշ պատասխաններ չեն բավարարել; Քանի որ հանդիպումը խորհրդապահական է, ճիշտ չի լկինի հայդիպման բովանդակությունը բաց ներկայացնեմ»:

Նշենք, որ ԱԺ-ն այսօր ԲԴԽ երկու անդամների է ընտրում՝ թեկնածուներն են նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը եւ ՀՔԾ պետի եղբայր Դավիթ Խաչատուրյանը:

Տպել
Ամենաշատ