News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Բազմաթիվ գործոններ կան, որ անհրաժեշտ են ու վկայում են դատարանների եւ դատավորների անկախության մասին: Դատավորները պետք է անկախ լինեն ոչ միայն գործադիր ու օրենսդիր իշխանությունից, այլ նաեւ այն սուբյեկտներից, որոնք մեծ հնարավորություններ ունեն: Այս մասին հունվարի 22-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում Դատական բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության հարցի քննարկման ժամանակ ասաց այդ պաշտոնի թեկնածու Գագիկ Ջհանգիրյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:

Նրա խոսքով՝ ստորին ատյանի դատարանները այս կամ այն որոշումն ընդունելիս պետք է անկախ լինեն վերին ատյանի դատարանների ազդեցությունից:

«Գոյություն ունի լայնորեն տարածված միտում, որ եթե դատարաններն ու դատավորները անկախ են գործադիր ու օրենսդիր իշխանությունից, ապա նրանք անկախ են: Իրականում բուն անկախության գործոնները ավելի շատ են: Դատավորները պետք է անկախ լինեն ֆինանսական մեծ հնարավորություններով սուբյեկտներից, այսպես ասած՝ «գողական» համակարգերից, ընդդիմության եւ գործող իշխանության ազդեցությունից»,- պարզաբանեց Ջհանգիրյանը:

Սակայն, ինչպես նշեց թեկնածուն, անկախության հետ կապված կա եւս մեկ շատ կարեւոր խնդիր՝ ցածր ատյանների դատարանների անկախությունը բարձր ատյաններից: Նրա խոսքով՝ ստորին ատյանի դատարաններն ու դատավորները իրենց որոշումներում գործառնականորեն կախված են վերին ատյանի դատարաններից: Ջհանգիրյանի կարծիքով՝ եթե այդ կախվածությանը հավելվեն կազմակերպական տարրերը եւ ենթակայության տարրերը, ապա կպարզվի, որ վերին ատյանի դատարանը կամ դատարանի նախագահը կարող է ստորին ատյանի դատարանին կամ դատավորներին թելադրել իր որոշումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ