News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը Հնդկաստանում Aero India 2021 ցուցադրության ժամանակ կներկայացնի Սու-57Է կործանիչի մոդելը, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով «Ռոստեխ» պետական կորպորացիային:

«Ծրագրվում է ներկայացնել Սու-57Է մոդելը: Բնօրինակը չի ցուցադրվի: Մոդելը լիարժեք պատկերացում է տալիս այդ նորագույն մարտական մեքենայի մասին»,-հայտնել է «Ռոստեխ»-ի ներկայացուցիչը:

2020 թվականի մարտին ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաեւը հայտնել էր, որ Ռուսաստանը ծրագրում է արտասահմանյան ավիասրահում ներկայացնել 5-րդ սերնդի Սու-57 կործանիչը:

2019 թվականի օգոստոսին «Ռոսօբորոնէքսպորտ»-ը հայտնել էր, որ 5-րդ սերնդի Սու-57 կործանիչը կստանա արտահանման փաստաթղթեր, եւ այժմ հնարավոր է սկսել արտասահմանյան պատվիրատուների հետ վաճառքի շուրջ բանակցությունները: Դրանից հետո Սու-57Է-ն ցուցադրվել է «ՄԱԿՍ» ավիասրահում եւ ցուցադրվել Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանին: Ցուցադրությունից հետո «Ռոսօբորոնէքսպորտ»-ը հայտնել է այդ կործանչի նկատմամբ արտասահմանյան պատվիրատուների կողմից հետաքրքրության կտրուկ աճի մասին:   

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ