News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Հունվարի 22-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվում է Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում Դավիթ Խաչատրյանի թեկնածությունը:

Խորհրդարանականներին Խաչատրյանի կենսագրությունը եւ անցած մասնագիտական ճանապարհը ներկայացրեց իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը:

Նշենք, որ իշխող «Իմ քայլը» դաշինքը ԲԴԽ անդամի պաշտոնին առաջադրել է երկու թեկնածություն՝ Գագիկ Ջհանգիրյանի եւ Դավիթ Խաչատրյանի:

Նրանց թեկնածության քննարկումը տեղի է ունենում գրեթե դատարկ դահլիճում, քանի որ «Լուսավոր Հայաստան» եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների պատգամավորները, փաստորեն, բոյկոտել են ԱԺ այսօրվա աշխատանքը, իսկ իշխող «Իմ քայլը» դաշինքի խորհրդարանականները ներկայացված հարցի քննարկմանը ոչ մի հետաքրքրություն չեն դրսեւորում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ