News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Վիկտորյա Պողոսյանը հունվարի 21-ին շրջայց կատարեց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում գործող «Խելացի լուծումների կենտրոն», որը հիմնվել է Տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության (ՏՀՏԳՄ) եւ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի համագործակցության արդյունքում:

Այցի շրջանակում նախարարի տեղակալը ծանոթացավ ՏՀՏԳՄ-ի «Խելացի լուծումների կենտրոնի» նոր հայեցակարգին եւ ուղղություններին։ ՏՀՏԳՄ գործադիր տնօրեն Էդուրադ Մուսայելյանի հետ քննարկեց 2021թ. նախարարության ու միության համագործակցության հնարավորությունները։

«Նախարարությունը կարեւորում է Տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության (ՏՀՏԳՄ) հետ համագործակցությունը: Դրական փորձից ելնելով է, որ լիահույս ենք, որ համագործակցությունը շարունակական բնույթ կկրի եւ կնպաստի ոլորտի զարգացմանը»,- նշեց Վիկտորյա Պողոսյանը։

Էդուրադ Մուսայելյանը նշեց, որ «Խելացի լուծումների կենտրոնի» կառուցման աշխատանքները Պոլիտեխնիկական համալսարանում մեկնարկել են 2019թ․-ից: «Այս ժամանակահատվածում վերանորոգվել եւ սարքավորումներով  հագեցվել է վեց լաբարատոր լսարան, որոնք ստեղծված են բարձր տեխնոլոգիական տարբեր ուղղություններով դասընթացներ եւ վերապատրաստումներ իրականացնելու եւ ստարտափ էկոհամակարգեր ձեւավորելու նպատակով»,- նշեց Է․ Մուսայելյանը՝ հավելելով, որ իրենց միության համար կարեւոր է ոչ միայն թեմատիկ դասընթացների իրականացումը, այլեւ ոլորտային դասավանդողների կրթումն ու վերապատրաստումը թե՛ Երեւանում, թե՛ մարզերում։ 

«Խելացի լուծումների կենտրոն»- ում այս պահին մշակման փուլում են նոր ծրագրեր արհեստական բանականության, ձեռներեցությունը IT ոլորտում, միկրոէլեկտրոնիկա թեմաներով, կշարունակվի նաեւ կիբերանվտանգության թեմայով ընթացիկ ծրագիրը։ Միությունը նախատեսում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում ստեղծել լսարան, որը կծառայի որպես համատեղ օգտագործման տարածք (coworking), ինչի շնորհիվ  ուսանողները կկարողանան հենց համալսարանի ներսում աշխատել տարբեր ծրագրերի նախագծման եւ մշակման ուղղությամբ:

Հիշեցնենք, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հայտարարված դրամաշնորհային ծրագրի շրջանակում Տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը համաֆինանսավորմամբ իրականացնում է Կիբերանվտանգության առցանց դասընթաց, որը կամփոփվի 2021 թ. փետրվարին։ Դասընթացին մասնակցում եւ վերապատրաստվում է 100-ից ավել երիտասարդ՝ Երեւանից, ՀՀ մարզերից եւ Արցախից։ 

ՀՀ ԲՏԱ նախարարության կազմակերպած բարձր տեխնոլոգիական ոլորտի կրթական/վերապատրաստման ծրագրերին կարող եք ծանոթանալ այստեղ:  www.edu.hti.am

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Fastex-ը շարունակում է Web3 տեղեկատվական հանդիպումների շարքը Հայաստանի բլոկչեյն էմբասիում (ֆոտո)
Հիմնական թեման ապակենտրոնացված հավելվածներն էին (dApps), կրիպտոարժույթները, բլոկչեյն էկոհամակարգն ու դրա հիմքերը..
Թրամփի սոցցանցի գինը աճուրդի առաջին իսկ օրը հասել է 9 մլրդ դոլարի
Սա Թրամփի կողմնակիցների խանդավառության նշան է...
Գիտնականներբ արհեստական բանականության կիրառմամբ բարելավել են գարեջրի համը
արհեստական ​​ բանականությունը կարող է օգնել բացահայտելու մարդու՝ բույրի ընկալման հետ կապված բարդ հարաբերությունները․․․
Bloomberg. Starlink տերմինալները անօրինական կերպով վաճառվում են սև շուկայում
Դրանց մաքսանենգության ձևը, ինչպես նաև Starlink-ի ակնհայտ առկայությունը սև շուկայում ցույց են տալիս, որ...
ITHome. Չինաստանում փորձարկել են 10G արագությամբ ամենաարագ շարժական ինտերնետը
Օգտվելով նման ինտերնետից, կարելի է 8K լուծաչափով, 90 ԳԲ ծավալով երկու ժամանոց ֆիլմը  ներբեռնել ընդամենը 72 վայրկյանում
Իսպանիայի Գերագույն դատարանը դադարեցրել է Telegram-ի գործունեությունը երկրում
Telegram-ը չորրորդ ամենահայտնի մեսենջերն է Իսպանիայում
Ամենաշատ