News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Աշխատավարձերի բարձրացումը չի կարող լուծել դատավորների անկախության հարցը: Այս մասին ԱԺ արտահերթ նիստում ասաց ԲԴԽ անդամի թեկնածու Գագիկ Ջհանգիրյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:

Նրա խոսքով՝ դատական համակարգում խնդիրներն ավելի խորն են:

«Խնդիրը, որը կապված է դատական համակարգի անկախության հետ, պետք է ամբողջությամբ լուծվի: Այսինքն, աշխատավարձի բարձրացումը միայն մեկ գործոններից է, սակայն այն չի լուծի բոլոր հարցերը»,-պարզաբանեց Ջհանգիրյանը:

Բացի այդ, նա նշեց, որ դատական համակարգի որակի վրա ազդում է նաեւ դատավորների ծանրաբեռնվածության գործոնը:

«Որոշ դատավորներ հոգնում են, իսկ խնդիրները շատ են եւ ամենուրեք: Մենք պետք է զբաղվենք այդ հարցերով: Սկայան այդ ուղղությամբ աշխատանքը երկար կտեւի»,-նշեց թեկնածուն:  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ