News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Whisky Auctioneer շոտլանդական աճուրդի տունը վաճառքի է հանել Macallan 60 տարեկան շոտլանդական հազվագյուտ շիշը, որի արժեքը կարող է գերազանցել համաշխարհային ռեկորդը՝ 1,64 միլիոն դոլար, հաղորդում է Daily Mail-ը:

2019 թվականին հենց այդ գնով է աճուրդում վաճառվել Macallan հազվագյուտ խմբաքանակի վիսկիի շիշը: 1986 թվականին ընդամենը պատրաստվել է այդ վիսկիի 12 շիշ, որոնք թորման են ենթարկվել 1926 թվականին, ամենաարժեքավոր հաճախորդների համար: Փորձագետները նշում են, որ Macallan 1926 Fine and Rare-ը գնի ռեկորդ կսահմանի. կոլեկցիոներների համար դա ամենաթանկարժեք շիշն է:

Հազվագյութ վիսկիի շիշը ներառված է ամերիկյան Կոլորադո նահանգից Ռիչարդ Գուդինգի հավաքածուում, որի 3,9 հազար շիշը հավաքվել է 20 տարվա ընթացքում: Հավաքածուն, որում ներառված են այնպիսի բրենդների վիսկիներ, ինչպես Bowmore-ն ու Springbank-ը, ինչպես նաեւ Stromness-ն ու Dallas Dhu-ը, որոնց արտադրությունն արդեն դադարեցված է, վաճառքի է հանվել 2014 թվականին կյանքից հեռացած Գուդինգի ընտանիքի կողմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ