News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Անորոշության, աղքատության աճի եւ այլ դժվարությունների ֆոնին չպետք է գնալ հարկայի բեռի ավելացման առողջապահության եւ կրթության ոլորտներում: Այս մասին ԱԺ-ում քննարկումների ժամանակ ասաց Հաշվեքննիչ պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը:

Նա նկատեց, որ պետությունը, հակառակը, պետք է ձգտի ծառայությունների հասանելիության այդ ոլորտներում:

Ինչ վերաբերում է շրջանառության հարկման համակարգի վերանայման ձգտմանը, ապա, ինչպես նշեց Սարգսյանը,ավելի նպատակահարմար կլիներ ընդհանրապես լիկվիդացնել շեմն ու բարձրացնել հարկման տոկոսադրույքները բիզնեսի հետ կոնսենսուսային հիմքով, ընդ որում խստացնելով սանկցիաները խախտումների դեպքում:

«Ցանկացած այլ մոտեցման դեպքում բիզնեսը միջոց կգտնի «ստվերվելու» համար: Ընդ որում, որոշումը պետք է լինի համակարգային եւ համապարփակ: Կառավարությունն ասում է, որ այժմ համակարգ կներդնի, իսկ հետո կհայտնաբերի «ստվերը», սակայն դա անհնար է, քանի որ դա չի հաջողվել անել միկրոձեռնարկությունների արտոնյալ հարկման համակարգի ներդրման դեպքում»,-ասաց նա:

Կարեւոր է նաեւ հասկանալ բարեփոխումների նպատակները:

«Եթե դա նպատակ ունի միայն նվազեցնել հարկային ճեղքվածքը, ապա հարց է առաջանում. ինչի՞ հաշվին: Խորացող աղքատությա՞ն: «Ստվերի» աճի՞: Կառավարությունում ասում էին, թե խթանում են աղքատության կրճատմանը, սակայն գործողությունները հակառակի մասին են խոսում, քանի որ ցածր եկամուտ ունեցող մարդիկ, ըստ էության, գտնվում են մեծ հարկային բեռի ներքո, քան մարդիկ, որոնց եկամուտները բարձր են: Դա կապված է այդ թվում նրա հետ, որ հավասար հարկման ներդրման ժամանակ համընդհանուր հայտարարագրի համակարգ չի ներդրվել»,-եզրափակեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
Ամենաշատ