News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Նոր Զելանդիայում ստորջրյա հրաբուխը գիտությանն անհայտ միկրոօրգանիզմների հարյուրավոր տեսակների համար կացարան էր: Առեղծվածային բակտերիաներին հնարավոր էր դարձել հայտնեբերել ծովային կենսաբաններին, որոնք այդ նպատակով օգտագործել են հատուկ ստորջրյա ռոբոտ, հաղորդում է Planet- today-ը՝ հղում անելով Proceedings of the National Academy of Sciences-ին:

Խոսքը վերաբերում է Բրազերս հրաբխին, որը գտնվում է Նոր Զելանդիայի հյուսիս-արեւելյան ափից շուրջ հարյուր կիլոմետր հեռավորության վրա: Գիտնականները հավաքել են օվկիանոսի հատակին հրաբխային ակտիվ շրջանից նստվածքը եւ ենթարկել ԴՆԹ հետազոտությամբ: Արդյունքում հայտնաբերվել են միկրոօրգանիզմների 285 տեսակներ, որոնք նորույթ էին ժամանակակից գիտության համար:

«Դա պարզապես անհավանական հայտնագործություն էր, որը հերթական անգամ հիշեցնում է, որ մենք դեռեւս շատ քիչ գիտենք էքստրեմալ պայմաններում գոյատեւելու շուրջ կյանքի ունակության մասին»,-ասել են ուշագրավ բացահայտման համար պատասխանատու կենսաբանները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ