News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Աշխարհում կան բազմաթիվ դեպքեր, երբ քաղաքականությամբ և դիվանագիտությամբ տարածքներ են կորսվել և ձեռք բերվել։ Այս մասին, այսօր՝ հունվարի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը՝ Անդրադառնալով ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի այն հայտարարությանը, թե չպետք է մտածել ռամական ճանապարհով Արցախի տարածքները վերադարձնելու մասին:

«Ինչ վերաբերում է մեզ՝ ես կարծում եմ՝ այս փոլում մեզ՝ որպես պետություն, պետք է երեք բան՝ կայունացնել իրավիճակը տարածաշրջանում և մեր սահմանների շուրջ, փորձել այս կայունությունը ծառայեցնել մեր պետության կայացման գործին, տնտեսական զարգացման գործին, և միայն այս բոլոր կետերում հաջողության հասնելու դեպքում է, որ մենք հնարավորություն կունենանք մտածել, խորհել, քննարկել, թե ինչ ճանապարհով ենք ուզում հասնել պատմական, ոչ պատմական արդարության, և ապահովել մեր տարածաշրջանային շահերը»,-ասաց նա:

Հարցին, թե ինքն է՞լ է հետադիմական համարում այն գաղափարը, որ Հայաստանը պետք է հզորանա և պատերազմով հետ բերի իր կորցրած տարածքները, քանի որ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը նման միտք էր արտահայտել, Ռուբինյանն արձագանքեց. «Կարծում եմ՝ դիսկուրսը, թե ինչն է հետադիմություն և ինչը ոչ՝ այդքան էլ տեղին չէ: Առհասարակ ես նկատել եմ, որ  քաղաքական դաշտում քննարկումները էմոցիոնալ, շատ բարոյախրատական դաշտում են»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ