News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենթի մասին բանաձեւը երկուշաբթի, հունվարի 25-ին, կփոխանցվի ԱՄՆ Սենատին, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով վերին պալատում դեմոկրատական մեծամասնության առաջնորդ Չակ Շումերին (Նյու Յորքի նահանգից), հաղորդում է Gazeta-ն:

Ինչպես հայտնել է քաղաքական գործիչը, ինքը զրուցել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ, ով ասել է, որ իմպիչմենթի հոդվածները երկուշաբթի օրը կուղարկվեն Սենատ:

Ավելի վաղ ԱՄՆ Սենատում հանրապետական փոքրամասնության ղեկավար Միթչ Մաքքոնելը առաջարկել էր Թրամփի իմպիչմենթի գործընթացը սկսել այս տարվա փետրվարի 13-ից ոչ շուտ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ