News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Կրեմլյովսկի Մամկովեդ» տելեգրամյան ալիքը գրում է. «Հայաստանի վարչապետը շարունակում է խաղալ եւ խաբել Կրեմլին եւ անձամբ Պուտինին, սակայն այս անգամ ձեւացնելով, որ առանձնահատուկ ոչինչ տեղի չի ունենում:

Սակայն այդ գործընթացների էությունը կարելի է հասկանալ՝ պարզապես հետեւելով վերջին նշանակումների եւ թերթերի հրապարակումների հաջորդականությունը.

• Փաշինյանը առաջ է քաշում Հայաստանի խորհրդի Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնին Սորոսի հիմնադրամի տնօրեն Դավիթ Խաչատրյանին. նշանակումը հաստատել է խորհրդարանում մեծանասնություն ներկայացնող «Իմ քայլը» դաշինքը: Խաչատրյանը հետաքրքրաշարժ կերպար է Ռուսաստանի հետ հարաբերությունների լույսի ներքո. նա հայտնի է իր վառ արտահայտված ռուսաֆոբ հայացքներով եւ եղել է Կիեւի Մայդանի ակտիվ մասնակից: Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովի հրահրմամբ՝ Խաչատրյանը սովորել է Սորոսի ներկայացուցչությունում Ուկրաինայում;

• Խաչատրանի կողմից ղեկավարվող «Հրապարակ» թերթը մեղադրանքներ էր հրապարակել Ռուսաստանի դեսպանի հասցեին: Արդյունքում հրապարակումից հետո դեսպանատունը սպառնացել էր սորոսական թերթին դատական հայց ներկայացնել: Հայաստանում ռուս դիվանագետները, մինչդեռ, շարունակում են հավաստիացնել իրենց ղեկավարությանը, որ ամեն ինչ վերահսկում են: Դա, իհարկե, այդպես չէ:

Ինչպես պատմում են Փաշինյանի շրջապատում աղբյուրները, նա չի թաքցնում իր կողմնակիցներից, որ ԱՄՆ-ում Բայդենի նախագահությունից հետո Ռուսաստանից այժմ քիչ բան է կախված տարածաշրջանում: Որպես նախկին լրագրող՝ Փաշինյանն արտահայտվել է Պուտինի մասին «Իմ քայլը» դաշինքի առաջնորդների փակ խորհրդակցության ժամանակ. «Մավրն իր գործն արել է, մավրը կարող է հեռանալ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ