News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Կորոնավիրուսի նոր շտամը, որը հայտնաբերվել է անցած տարվա վերջում Մեծ Բրիտանիայում, կարող է լինել ոչ միայն ավելի վարակիչ, այլ նաեւ հանգեցնել ավելի մեծ մահացության: Այդ մասին հայտնել է Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Այսօր ինձ տեղեկացրել են, որ նոր տարբերակը, որն առաջին անգամ ի հայտ է եկել Լոնդոնում եւ Անգլիայի հարավ-արեւելքում, ոչ միայն ավելի արագ է տարածվում, այլ նաեւ, ըստ որոշ տվյալների, կարող է կապված լինել մահացության ավելի բարձր ցուցանիշների հետ»,-հնշել է Միացյալ Թագավորության կառավարության ղեկավարը:

Իր հերթին, Բրիտանիայի կառավարության գիտական խորհրդական Պատրիկ Վալանսը հայտարարել է, որ մինչ այդ հայտնի շտամերի պարագայում կորոնավիրուսով վարակված յուրաքանչյուր հազար մարդու դեպքում մահանում էր միջինում 10 մարդ, սակայն նոր տարատեսակը մեծացնում է այդ թիվը՝ հասնելով մինչեւ 13-ի:

Խոսելով «բրիտանական շտամի» ավելի բարձր տարածման ունակության մասին՝ Ջոնսոնը նաեւ նշել է փաստը, որ թագավորությունում ներկայում շուրջ 80 տոկոսով ավելի շատ մարդ է հոսպիտալացված, քանի առաջին ալիքի ժամանակ: Ընդ որում՝ վարչապետը նշել է, որ երկրում կիրառվող կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերն արդյունավետ են նոր շտամի դեպքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Դեղը, որը Թրամփը «հրաշք» է անվանել, աշխարհում 17 հազար մարդու մահվան պատճառ է դարձել
Հակամալարիայի դեղամիջոցը նշանակվել է որոշ հիվանդների, որոնք հոսպիտալացվել են COVID-19-ով համաճարակի առաջին ալիքի ժամանակ...
Ամենաշատ