News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հունվարի 23-ին, ժամը 00։34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 59 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Պարզվել է, որ բախվել են «KIA Forte» (վարորդ՝ Ս․ Ղ․, ծնված 1997 թ․) և «Toyota Camry» (վարորդ՝ Պ․ Բ․, ծնված 1997 թ․) մակնիշների ավտոմեքենաները, այնուհետև բախվել ճամփեզրին կայանած «BMW 750LA» մակնիշի ավտոմեքենային (վարորդ՝ Հ․ Մ․, ծնված 1963 թ․)։

«KIA Forte» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ս․Ղ․-ն, ուղևոր Մ․ Մ․-ն և «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա․ Բ․-ն հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ բժիշկները Ս․Ղ․-ի և Մ․ Մ․-ի առողջական վիճակը գնահատել են կայուն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «KIA Forte» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կողոպուտ և գողություններ. Հրազդանի ոստիկանների բացահայտումները
Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների...
Հայաստանը ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացու
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության և ՀՀ Գլխավոր դատախազության ու Ներքին գործերի...
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված...
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Նշենք, որ, ըստ ամենայնի, հանրապետությունում բերման ենթարկվածների...
Քենիայում ջրհեղեղների հետևանքով շուրջ 40 մարդ է զոհվել
Ամբողջ երկրում տուժածների ընդհանուր թիվը գերազանցում է 60 հազարը
ԱԺ պատգամավորը տեղափոխվում է Նոյեմբերյանի հիվանդանոց
Այս մասին հայտնում է Ազգային ճակատ տելեգրամյան ալիքը...
Ամենաշատ