News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


ՀՀ Ոստիկանությունը նյութ է պատրաստել պատերազմում  զոհված ոստիկանության աշխատակից Թաթուլ Օթարյանի մասին:

1999 թվականի «Հայ զինվոր» պաշտոնաթերթի համարներից մեկի առաջին էջում կարդում ենք՝ «Թաթուլը 13 տարեկան է։ Սիրում է զինվորի կյանքը, երազում է զինվորական դառնալ։ Ազատ ժամերին զինվորների հետ է, նրանց կողքին»։

Կանցնեն տարիներ, և այդ լուսանկարի պայծառ տղան՝ Թաթուլ Օթարյանը, գնալով պատանեկան երազանքի հետևից՝ հայրենիքի կանչով կմեկնի Արցախ՝ պաշտպանելու հող հայրենին:

Ոստիկանության մայոր Թաթուլ Օթարյանը ծառայում էր ոստիկանության Տավուշի մարզային վարչության շտաբում՝ որպես հատկապես կարևոր հանձնարարություններով ավագ տեսուչ։

«Շատ պատասխանատու անձնավորություն էր։ Շրջապատում մեծ հարգանք էր վայելում։ Հումորով էր, ընկերասեր»,-ասում է գործընկերը՝ Կարո Կարապետյանը։

Մասնագիտությամբ տնտեսագետ էր, իսկ ծառայության ընթացքում ավարտեց նաև ոստիկանության ակադեմիան և ստացավ նաև իրավաբանի կրթություն։

2009 թվականից ոստիկանության համակարգում էր։ Շարքայինից հասել էր մայորի կոչման։ Ծառայել էր որպես անչափահասների գործերով տեսուչ, օպերլիազոր, ծառայության գծով տեսուչ, ապա՝ հատկապես կարևոր հանձնարարություններով ավագ տեսուչ։

2012 թվականին ընտանիք էր կազմել, կնոջ՝ Հայարփիի հետ շատ նպատակներ ունեին։ Հարազատները նշում են՝ Թաթուլը միշտ ասում էր, որ պատերազմ լինի, բոլորս պետք է գնանք։

«Կարևոր է, թե ինչպես ես ապրում և ինչ անուն ես թողնում»՝ Թաթուլի խոսքերն են։

Այդպես էլ արեց։ Պատերազմը սկսվելուն պես զինվորագրվեց ու Արցախ մեկնեց։ Ի դեպ, պատերազմական գործողություններին Արցախում մասնակցում էր նաև եղբայրը՝ Մհեր Օթարյանը։

«Երբ Շուշիի մշակույթի կենտրոնում էինք, Թաթուլը բարձրացավ բեմ և կոչով դիմեց ոստիկանության ծառայողներին։ Ասաց՝ տղե՛րք, մենք գիտակցված եկել ենք այստեղ։ Ուրեմն, այդպես մի մարդու նման էլ պետք է գնանք մեր պարտքը կատարելու։ Մենք եկել ենք, որ պայքարենք թշնամու դեմ։ Դրանից հետո դահլիճը լռեց։ Թաթուլը նստեց իր տեղը ու… դեպքը պատահեց»,-պատմում է ծառայակից ընկերը՝ Մհեր Սայանը։

Թաթուլ Օթարյանն անմահացավ Շուշիում՝ հոկտեմբերի 4-ին։

«Հայրենասեր, ազգանվեր մարդ, բարեխիղճ սպա, լավ ընտանիքի լավ զավակ, լավ ընտանիքի հոգատար հայր, լավ ամուսին, վստահելի ընկեր։ Ինչքան դրական բառեր կան, դրանցով կարելի է բնորոշել Թաթուլին»,-ասում է ընկերը՝ Անդրանիկ Խաչատրյանը։

Կանցնեն տարիներ։ Եվ Թաթուլ Օթարյանի որդին՝ Տիգրանը, դեռ շատ պատմություններ կիմանա հայրենիքի նվիրյալ հոր մասին և, վստահաբար, կլինի արժանի հոր արժանի զավակ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ