News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 30
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Շաբաթ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ անհամբերությամբ է սպասում Ջո Բայդենի հետ համատեղ աշխատանքի մեկնարկին իրենց ընդհանուր նպատակների շուրջ, այդ թվում՝ կլիմայի փոփոխության խնդիրը լուծելու ուղղությամբ, հաղորդում է Reuters-ը:

Ջոնսոնն օգտվել է ԱՄՆ նախագահի հետ իր առաջին հեռախոսազրույցի հնարավորությունից, որպեսզի դրական գնահատի Բայդենի հայտարարություններն այն մասին, որ ԱՄՆ-ը կրկին կմիանա 2015 թվականին կնքված կլիմայի մասին Փարիզի համաձայնագրին եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը, եւ նրանք քննարկել են ազատ առեւտրի մասին համաձայնագիր կնքելու հեռանկարները:

«Հաճելի էր այսօր երեկոյան զրուցել նախագահ Ջո Բայդենի հետ: Ես անհամբերությամբ սպասում եմ մեր երկու երկրների միջեւ միության խորացմանը»,-գրել է Բայդենը թվիթերյան էջում:

Սպիտակ տնից հայտնել են, որ Բայդենն ու Ջոնսոնը խոսել են համագործակցության մասին, այդ թվում՝ բազմակողմանի կազմակերպությունների միջոցով կլիմայի փոփոխության զսպման եւ COVID-19-ի դեմ պայքարի հարցով:

Բայդենը նաեւ հայտարարել է երկու երկրների միջեւ հատուկ հարաբերություններն ամրապնդելու եւ տրանսատլանտյան կապերն ակտիվացնելու իր մտադրության մասին՝ ընդգծելով կոլեկտիվ պաշտպանության եւ համընդհանուր արժեքների մեջ ՆԱՏՕ-ի կարեւորագույն դերը,-ասված է Սպիտակ տան մամուլի հաղորդագրության մեջ:

Ջոնսոնի մամուլի քարտուղարը հայտնել է, որ նաեւ քննարկել են երկու երկրների միջեւ ազատ առեւտրի մասին գործարքի պոտենցիալ առավելությունները: Մեծ Բրիտանիան դուրս է եկել Եվրամիության կազմից անցած շաբաթ: Բայդենի զանգը Ջոնսոնին դարձել է պաշտոնը ստանձնելուց հետո նախագահի առաջին հեռախոսազանգը եվրոպական առաջնորդի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ