News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կիրակի Պորտուգալիայում կայացած նախագահական ընտրություններում արձանագրությունների 95,89 տոկոսի մշակումից հետո առաջին տեղում երկրի գործող նախագահ Մարսելու Ռեբելու դի Սոուզան է: Համապատասխան նախնական արդյունքները ներկայացրել է երկրի ՆԳՆ-ն, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

Գործող նախագահը ստանում է ձայների 62,54 տոկոսը: Նրան հաջորդում են «Բավական է» ծայրահեղ աջ կուսակցության առաջնորդ Անդրե Վենտուրան (11,87 տոկոս) եւ իրավաբան ու նախկին դիվանագետ Անա Գոմեշը (11,78 տոկոս): Մարիզա Մատիաշը ստանում է ընտրողների ձայների 3,9 տոկոսը, Ժոաու Ֆերեյրան՝ 3,82 տոկոսը, Վիտորինու Սիլվան՝ 3,35 տոկոսը, Տիագու Մայան Գոնսալվեշը՝ 2,75 տոկոսը: Այսպիսով՝ Ռեբելու դի Սոուզան ընտրությունների առաջին փուլում հաղթելու համար ստանում է անհրաժեշտ աջակցություն:

Պորտուգալիայում նախագահական ընտրությունները կայացել են երկրում կորոնավիրուսային ինֆեկցիայի տարածման տեմպի աճի ֆոնին: Ավելի քան 10 մլն բնակչություն ունեցող երկրում հայտնաբերվել է վարակման 636 հազարից ավելի դեպք, 10,4 հազարից ավելի պացիենտ մահացել է: Քվեարկության նախաշեմին երկրում գրանցվել էր հիվանադացածների թվի օրական աճի հակառեկորդ, ինչպես նաեւ կորոնավիրուսի հետեւանքով մահվան դեպքերի օրական առավելագույն: Սրա հետ կապված Պորտուգալիայի իշխանությունները մի շարք միջոցառումներ են ընդունել՝փորձելով երաշխավորել ընտրությունների անվտանգ անցկացումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ