News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հնդկաստանի եւ Չինաստանի սահմանապահ ուժերի զինվորների միջեւ բախումներ են տեղի ունեցել Հնդկաստանի Սիկիմ հիմալայան նահանգի Նակու Լա լեռնանցքի շրջանում, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Latesly-ին:

Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակի զինվորականները հնդկական տարածք ներխուժելու փորձ են կատարել, հնդիկ զինծառայողները նրանց կանգնեցրել են: Բախումների հետեւանքով վիրավորվվել են 20 չինացի եւ 4 հնդիկ զինվորներ:

Այս շրջանում իրավիճակն արդեն վերահսկողության տակ է:

Տեղեկությունը հայտնվել է այն բանից հետո կարճ ժամանակ անց, երբ Հնդկաստանի եւ Չինաստանի ցամաքային ուժերի հրամանատարության ներկայացուցիչները բանակցություններ են վարել, որոնց ժամանակ քննարկել են սահմանամերձ շրջաններում իրավիճակը եւ զորքերի բաժանման հարցերը, հայտնում է Times of India-ն: Հանդիպմանը մասնակցել են Հնդկաստանի ցամաքային զորքերի 14-րդ կորպուսի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մենոնը եւ Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակի Հարավային սինցզանյան ռազմական օկրուգի հրամանատար, գեներալ Լյու Լին: Հանդիպումը տեւել է 15 ժամ, այն սկսվել է կիրակի եւ ավարտվել երկուշաբթի տեղական ժամանակով առավոտյան 02:30-ի սահմաններում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ